1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

Ա Կորնթացիներ 15.1-11

1 Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. 2 նրանով կփրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս զուր հաւատացած կլինէք. 3 որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, 4 եւ թէ՝ թաղուեց, եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի, 5 եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ տասներկուսին. 6 ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ, ոմանք էլ ննջեցեալ եղան: 7 Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին: 8 Ամէնից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս, 9 որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես, որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծոյ եկեղեցին: 10 Բայց Աստծոյ շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները զուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց՝ ոչ թէ ես, այլ՝ Աստծոյ շնորհը, որ ինձ հետ էր: 11 Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․