Գրքեր

Ա Կորնթացիներ 7.25-35

25 Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս՝ որպէս Տիրոջ կողմից ողորմութիւն գտած, հաւատարիմ լինել նրան: 26 Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ, մարդու համար լաւ է, որ այսպէս լինի: 27 Կապուա՞ծ ես կնոջ հետ, մի՛ փորձիր արձակուել: Չե՞ս կապուած, կին մի՛ փնտրիր. 28 սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի: Բայց այդպիսիները մարմնի նեղութիւն են ունենալու. իսկ ես պիտի խնայէի ձեզ: 29 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է: Նրանք, որ կին ունեն, թող այնպէս ապրեն, որպէս թէ ունեցած չլինէին. 30 եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք, որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ նրանք, որ բան են գնում, որպէս թէ՝ ունեցած չլինէին. 31 եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ անցնում է այս աշխարհի վայելչութիւնը: 32 Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը: 33 Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը: 34 Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով: Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն: 35 Եւ սա ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ՝ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․