Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Օտարասեր և ողորմած լինելու մասին
Թեբայիդայում մի կրոնավոր կար, որ Աստծուց շնորհ էր ստացել, որպեսզի որքան ողորմություն աներ, ոչինչ չպակասեր նրա ունեցվածքից, այլ բավական լիներ ամենքին, ով գար նրա մոտ, քանզի լցնում էր մախաղը ոսկով, արծաթով, դրամով և ելնելով գյուղերը` բաշխում էր աղքատներին: Մի օր զարմանահրաշ մի դեպք եղավ: Ըստ սովորության՝ ծերը մի անգամ գնաց ոսկի և արծաթ բաժանելու աղքատներին, և պատառոտած և աղքատ հանդերձներով մի կին եկավ նրա մոտ՝ ողորմություն ստանալու: Երբ տեսավ .....
Տագնապը
Մի շատ անհանգիստ և տագնապած պրոդյուսեր ծովի ափին հանդիպում է ծեր վանականին և ասում. - Աղոթի՛ր Աստծուն ինձ համար, որպեսզի նպատակներս ու մտադրություններս իրականություն դառնան, որովհետև ժամանակն անցնում է, և ես ոչինչ չեմ կարողանում ինչպես հարկն է իրականցնել: Վանականը պատասխանում է. - Քո բոլոր նպատակներն ու մտադրություններն ավազի վրա գրիր, որպեսզի հիմա դրանք կարդամ և չմոռանամ: Պրոդյուսերը ոգևորությամբ գրում է, բայց ծովի ալիքները գալիս, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերերն ասացին. «Սատանան երեք զորություն ունի, որոնք բոլոր մեղքերի առջևից են ընթանում: Նախ` մոռացումը, երկրորդ` ծուլությունը, երրորդ` ցանկությունը: Երբ ցանկությունը գա, կծնի մոռացում և ծուլություն, և մարդը կտապալվի ցանկությունից, իսկ եթե միտքը արթուն լինի, մոռացման մեջ չի ընկնի: Եթե միտքը սթափ լինի մոռացումից, չի հեղգանա, և եթե ցանկությունը չկատարի, չի գայթակղվի` Քրիստոսի շնորհով»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Երկուսը մեկ մարմին լինեն
Երկար մտածում էի, թե ուսանողներին ինչպես բացատրել, որ շնությունը մեղք է: Եվ մի հին անեկդոտ հիշեցի: Երիտասարդը հարցնում է աղջկան. «Կարելի՞ է քեզ Եվա կոչեմ»: «Ինչո՞ւ»,- զարմանում է աղջիկը: «Որովհետև դու իմ առաջինն ես»: Իսկ աղջիկը նրան հարցնում է. «Իսկ կարելի՞ է ես քեզ Բոինգ անվանեմ»: «Ինչո՞ւ»: «Որովհետև դու իմ 747-րդն ես»: Ուսանողները նախ ծիծաղում են, իսկ հետո հարցնում եմ նրանց. «Ձեզնից ո՞վ կցանկանար նման Բոինգ .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ասաց մի անգամ հայր Դանիելը. «Նախքան հայր Արսենիոսի` իմ հայրերի մոտ գալը, նրանք հայր Աղաթոնի մոտ էին, և հայր Աղաթոնը սիրում էր Ալեքսանդրոսին, քանզի  ճգնասեր էր և պարկեշտ: Մի անգամ նրա աշակերտները կտավ էին լվանում գետում, և հայր Ալեքսանդրոսը հանդարտությամբ էր լվանում, իսկ մյուս եղբայրները ասացին ծերին. «Տեսնո՞ւմ ես, հայր, Ալեքսանդրոսը հեղգաբար է լվանում: Եվ կամենալով հաճեցնել նրանց միտքը` ծերն Ալեքսանդրոսին ասաց. «Լա՛վ լվա, եղբա՛յր .....
Պահքը
«Երբեմն պատահում է,- հիշում է միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- որ մարդը փորձում է պահք պահել, հետո ձախողվում է և զգում, որ պահած պահքը պղծել է, և ոչինչ չի մնացել իր սխրանքից: Իրականում ամենևին էլ այդպես չէ: Աստված այլ կերպ է նրան նայում: Ես դա սեփական օրինակով կարող եմ բացատրել: Երբ բժիշկ էի, մի շատ աղքատ ռուս ընտանիքով էի զբաղվում: Գումար չէի վերցնում նրանցից, քանի որ չունեին: Բայց Մեծ պահքի վերջերին, որը ես շատ խիստ էի պահում՝ բոլոր կանոններով, .....
Դատելու մասին
Մի անգամ հայր Ամոնը ինչ­որ տեղ գնաց, որ մի բան ճաշակի: Այնտեղ կար գարշելի անուն հանած մի եղբայր, և այն կինը, որի հետ մեղանչում էր եղբայրը, այնտեղ էր: Մտավ հայր Ամոնը բամբասված եղբոր տունը, իսկ տեղի բնակիչները երբ իմացան, որ կինը, ում բամբասում էին, ահա եկել է այն եղբոր մոտ` նրա տուն, խիստ վրդովվեցին և գնացին նրան հալածելու այնտեղից: Երբ իմացան, որ Ամոնն  այնտեղ է, նրան աղաչեցին գնալ իրենց հետ: Իսկ այն եղբայրը, տեսնելով ամբոխը, կնոջը մտցրեց մի .....
Պատասխանատվության չափը
Ծրագրավորողը համակարգչային նոր խաղ ստեղծեց՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ եթե կան մարտեր առանց կանոնների, ապա խաղերն ինչո՞ւ չեն կարող առանց կանոնների լինել: Չնայած մի պայման կար այդ խաղում՝ ամեն գնով հասնել վերջնագծին: Եվ ոչինչ չպետք է քեզ խանգարի կամ շեղի: Կտեսնես, օրինակ, կույր տատիկի, որը չի կարողանում փողոցն անցնել, կամ փորձանքի մեջ հայտնված մարդու՝ մտքովդ անգամ չանցնի օգնել: Այլապես՝ կկորցնես թանկագին միավորները կամ ավելի վատ՝ .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայր Եսայիասն ասաց. «Մեծ և պատվական գործ է հպարտության դեմ հաղթանակ տանելը և դեպի աստվածգիտություն դառնալը, որովհետև ովքեր ընկնում են ամբարտավանության չար ախտի ձեռքը, օտարանում են հեզությունից, նրանց սիրտը խստանում է սրբերի հանդեպ և ընկնում են բոլոր չարիքների մոր գիրկը, որ ամբարտավանությունն է: Սակայն դո՛ւ, ծառա՛ Քրիստոսի, ծածո՛ւկ պահիր քո սրտում քո գործերն ու ջանքերը, որպեսզի մարդահաճությամբ չկորցնես քո վարձը, քանզի ով մարդկանց հաճոյանալու .....
Ապաքինումը
Մի անգամ հոգևորականները հայր Գաբրիելի մոտ ալկոհոլամոլությամբ տառապող մի տղայի բերեցին: Մտածում էին, որ հայր սուրբը կխրատի նրան, սաղմոս կկարդա, ավետարանական առակներ, բայց ոչ: Ծերն ընդունեց նրանց իր խցում, լսեց, նայեց տղային, ժպտաց և մահճակալի տակից մի մեծ թիթեղյա աման հանեց կարմիր գինով լի և բոլորին առաջարկեց միասին խմել: Այնպես վստահորեն առաջարկեց, որ ոչ ոք չկարողացավ հրաժարվել: Նա կենացներ էր ասում և շնորհակալություն հայտնում Տիրոջն .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի վանական ամուսնացած որդի ուներ և ստեպ­ստեպ գնում էր նրա մոտ: Վանահայրն ասաց. «Գյուղ մի՛ գնա, եթե ոչ` սատանան կգտնի քեզ»: Ծերն ասաց. «Գրքին հմուտ եմ և ծեր եմ, որդուս մոտ եմ գնում միայն»: Վանահայրն ասաց. «Դու ծեր չես և ոչ էլ՝ Գրքին ավելի հմուտ, քան սատանան»: Եվ երբ վանականը չանսաց, բերեց նրան եղբայրների առջև և ասաց. «Ձեր վկայությամբ անպարտ եմ ես այս ծերի արյունից: Եթե կամենա նշխար վերցնել, չեմ արգելի, սակայն Աստծո առջև պատասխանատու .....
Վերաբերմունքը
Մսակոմբինատում մի կին էր աշխատում: Մի անգամ աշխատանքային օրվա վերջում նա սառցախցիկ գնաց՝ ինչ-որ բան ստուգելու, իսկ դուռը պատահաբար փակվեց և կինը մնաց ներսում: Նա ողջ ուժով բղավում էր ու հարվածում դռանը, բայց անօգուտ, որովհետև ոչ ոք չէր կարող նրան լսել: Աշխատողների մեծ մասն արդեն գնացել էր, իսկ սառցախցիկից դուրս անհնար էր լսել, թե ներսում ինչ է կատարվում: Հինգ ժամ անց, երբ թվում էր, թե մահն արդեն անխուսափելի է, գործարանի պահակը բացեց դուռն .....
Ժուժկալության մասին
Աբբա Հովհաննես Կարճահասակն ասաց. «Թագավորը եթե կամենում է ընկճել քաղաքը, նախ կտրում է ջուրն ու ուտելիքը, և այդպիսով անհնազանդ թշնամիները սովից և ծարավից կորստյան են մատնվում: Նույնը և մարմնի չարչարանքի պարագային` եթե կրոնավորը պահեցողությամբ և ծարավով կենցաղավարի` թշնամիները կտկարանան նրա անձի մեջ, և ախտերը կհեռանան նրա հոգուց»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Զղջալ լռածի համար
Երբ մի ծերի հարցրին, թե ինչու թողեց աշխարհը, այսպես պատասխանեց. - Քանի դեռ խոսքն արտասանված չէ, այն նրա բանտարկյալն է, ով ցանկանում էր այն ասել: Իսկ երբ խոսքն ասված է, դրա գերին է դառնում նա, ով արտասանեց այն: Ես հաճախ եմ զղջացել ասածներիս համար, բայց լռածիս համար՝ երբեք:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Հայրերի կենցաղավարության մասին
Չափազանց պատվական մի ծեր` այր տեսանող, բնակվում էր Հայոց աշխարհում գտնվող լեռան ստորոտում, որ կոչվում է Մասիս, այն տեղում, ուր սուրբ Հակոբի աղբյուրն է: Այնտեղ եկավ մի իշխան և աղաչում էր նրան բժշկել իրեն, քանզի բազմամեղ մարդ էր և սատանայի կամակատար: Երբ պատմեց իր գործերը, ծերը զարմացավ և վեր կենալով ծնրադրեց արտասվաթոր աչքերով ու ասաց. «Օրհնյա՛լ ես դու, Քրիստո՛ս, որ մեռար մեզ համար. անչափ է ողորմությունը Քո և անբավ է առատ մարդասիրությունը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․