Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության և հեզության մասին
Անտոն Անապատականը լսում է մի ճգնավորի մասին, որը կատարյալ էր դարձել առաքինությունների մեջ, և խնդրում ճգնավորին իր մոտ բերել, որ տեսնի և զրուցի: Երբ բերում են, Անտոնը խցում չի լինում: Քիչ հետո մտնում է խուց և ոչ ոքի ուշադրություն չդարձնելով` իր գործերն է անում, խուցը դասավորում, դուրս գալիս, նորից մտնում: Ի վերջո առաքինությամբ հայտնի ճգնավորը չի դիմանում, պոռթկում է և ասում. «Ցանկացար ինձ տեսնել, և այսքան երկար ճանապարհ կտրեցի, մինչդեռ հիմա .....
Հանդարտության մասին
Հայր Անտոնիոսը ճգնում էր անապատում և ընկավ մեծ ձանձրույթի մեջ, և կուրացան նրա խորհուրդները: Նա սաստիկ նեղվում էր և ասաց Աստծուն. «Տե՛ր, կամենում եմ ապրել, սակայն իմ խորհուրդներն ինձ թույլ չեն տալիս: Ի՞նչ անեմ իմ այս նեղության մեջ կամ ինչպե՞ս ապրեմ»: Եվ մի փոքր շրջելով` խցի արևելյան կողմում տեսավ իր նման մեկ այլ Անտոնիոսի, որ նստած իր ձեռագործն էր գործում, փութով աղոթքի էր կանգնում և դարձյալ նստում ու պարան էր հյուսում, ապա դարձյալ վեր .....
Մի՛ դատիր
Եթե որևէ մարդասպանի, գողի, հարբեցողի կամ անառակի տեսնես ընկած՝ ոչ ոքի չդատես, քանի որ Աստված նրանց սանձը բաց է թողել, իսկ այ քոնը դեռ Իր ձեռքում է պահում: Եվ եթե հանկարծ Տերը քո սանձը բաց թողնի, ապա դու կարող ես ավելի անարգ վիճակում հայտնվել՝ նույն մեղքի մեջ ընկնել, որի համար ուրիշին ես դատում, և կործանվել: Այնպես որ ոչ ոքի մի՛ դատիր, իսկ ավելի լավ է աղոթիր Աստծուն փորձանքի մեջ հայտնված այդ մարդկանց համար:     Ծայրագույն վարդապետ Գաբրիել .....
Հայրերի կենցաղավարության մասին
Մի ծեր, որ արժանի եղավ եպիսկոպոսության, ասում էր, թե իբր իր ընկերն է պատմել իրեն, սակայն ինքն էր արել այն. «Կամեցա մի օր,– ասաց,– մտնել Նավասեի անապատի խորքը, տեսնելու` կգտնվի՞ այնտեղ ոմն մենակյաց, որ ծառայում է Քրիստոսին: Վերցրի մի քիչ պաքսիմատ և ջուր ու ընկա ճանապարհ: Երբ չորս օր ընթացա դեպի անապատի խորքը, և կերակուրը վերջացավ, ընկա վարանման մեջ, թե այս ինչ արեցի, սակայն ինքս ինձ քաջալերելով` փոքր­ինչ զորացա և անսվաղ գնացի ևս չորս .....
Ցանկության քարը
Մի բանվոր բարձրանում է լեռների վրա գտնվող մատուռը, որպեսզի աղոթի և Աստծուց ունեցվածք ու կյանքի հարմարավետ պայմաններ խնդրի: Ներս է մտնում և նկատում, որ մի մարդ, լացակումած աչքերով, ծնկաչոք աղոթում է ու բանվորին տեսնելով՝ ուրախացած ասում. - Հոգու դառնությունից ու ծանրությունից արդեն մեկ ամիս է այստեղ տառապում եմ. Աստծուց ունեցվածք խնդրեցի, ապահով կյանք, փող, հարստություն: Եվ իմ աղոթքից հետո մատուռի հետևում մի հսկայական ոսկու ձուլակտոր գտա, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Թեբայիդայից գնացինք Նիկոպոլիս քաղաքը և այնտեղ խոսեցինք սոփեստ Փիմամնոնի հետ հոգեշահ շնորհի մասին: Եվ նա պատմեց մեզ և ասաց. «Երմո քաղաքում մի ավազակ կար՝ Դավիթ անունով, որը շատերին կողոպտեց, շատերին սպանեց և բազում չարիքներ գործեց, որ ուրիշ մեկը երբևէ չէր գործել: Մի անգամ լեռան վրա, երբ ավազակության էր դուրս եկել և իր հետ ուներ երեսուն մարդ, իր գործած հանցանքների համար սրտի մեջ զղջում եկավ, և թողնելով իր հետ եկած զինված մարդկանց` գնաց վանք: .....
Իսկական ընկերը
Սաստիկ հարբեցող մի մարդ կար: Նա շուն ու կատու ուներ, որոնք անդադար վիճում էին, թե իրենցից ով է տիրոջ իսկական ընկերը: Մի օր, երբ նա կրկին ցանկացավ խմել, կատուն իսկույն հայտնվեց կողքին, ինչպես միշտ էր անում և օգնում նրան, երբ նա փող չէր ունենում: - Վաճառի՛ր ինձ և քեզ համար խմելու բան գնիր: Իսկ ես որպես քո ամենահավատարիմ և իսկական ընկեր, կփախչեմ և քեզ մոտ կվերադառնամ: Ասածն արած էր: Հարբեցողը վաճառեց կատվին և այդ գումարով մի շիշ գինի գնեց: Արդեն .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Աբբա Որսիսիոսն ասաց. «Եթե մարդն իր սիրտը պահի բարու և աստվածային խոսքի մեջ, թշնամին նրանից հեռու կմնա, իսկ եթե նրա մեջ բռնելու տեղ գտնի, կամաց­կամաց կհեռացնի Աստծուց: Ինչպես ճրագը, որ լույսի անոթ է և լույս է ծագեցնում, իսկ եթե ծուլանա յուղ վերցնել, կհանգչի, և խավարը կզորանա նրա վրա, և չի կարողանա մեզ համար լույս ծագեցնել, քանզի նախքան լույսի անհետացումն ու մարումը՝ սնուցման կարիքն ուներ: Արդ, եթե թշնամին տեսնի, որ ո՛չ լույս կա և ո՛չ էլ հրի .....
Ողորմություն թե գործարք
Մեկը հարցրեց ծերին. - Ես ողորմություն տվեցի աղքատին: Փոխարենն ի՞նչ կստանամ: - Բացի այն, որ թեթևացրել ես խեղճի լուծը, բացարձակապես ոչինչ: Իսկ եթե քեզ ոչ թե աղքատն էր հետաքրքրում, այլ քո գործարքը, ապա չարաչար սխալվել ես ու պարտվել:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Երբ այնպես  է պատահում, որ քնով ծանրանում եմ, և անցնում է աղոթքի ժամը, ամոթից չեմ ուզում աղոթք անել»: Ծերն ասաց. «Եթե պատահի, որ ննջես մինչև առավոտ, վե՛ր կաց, փակի՛ր քո դուռն ու պատուհանը և կատարի՛ր տվյալ ժամի պաշտամունքը, որովհետև գրված է. «Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. և ամենայն ժամ է փառավորվում Աստված» (Սաղմ. ՀԳ 16):   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Մոր պահքը
«Տատիկս,- պատմեց Ելենան,- իր չորս զավակներին այսպես փրկեց: Դուստրն ու երեք որդիները ռազմաճակատ մեկնեցին, իսկ տատիկս պատերազմի ողջ ընթացքում խիստ պահք պահեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չորսն էլ պատերազմից անվնաս վերադարձան, իսկ նա շարունակում էր պահեցողությունը: «Մայրի՛կ,- ասում էին զավակները,- մենք ողջ վերադարձել ենք, ինչո՞ւ ես շարունակում պահք պահել»: «Տիրոջ հանդեպ երախտագիտության զգացումից,- պատասխանում էր տատիկս:- Մի ընտանիք .....
Դատելու մասին
Հայր Անտոնիոսը մարգարեացավ հայր Ամոնի մասին և ասաց. «Դու մեծապես կառաջադիմես Աստծո երկյուղի մեջ»: Հանեց նրան իր սենյակից դուրս, ցույց տվեց մի մեծ ժայռ և ասաց նրան. «Հայհոյի՛ր այս վեմին, ապտակի՛ր և հարվածի՛ր դրան»: Եվ նա այդպես արեց: Ասաց նրան հայր Անտոնիոսը. «Քեզ որևէ բան ասա՞ց այդ վեմը»: Նա ասաց` ո՛չ: Անտոնն ասաց. «Դու նույնպես ապագայում պետք է հասնես այդ չափին»: Եվ այդպես էլ եղավ, քանզի այնպիսի գերազանցության հասավ հայր .....
Գլխավոր առաքինությունը
Սատանան ո՛չ մեր ուղեղից է վախենում, ո՛չ՝ մեր գիտելիքներից: Նա ավելի շատ ունի դրանցից: Նա նույնիսկ մեր առաքինություններից չի վախենում: Դրանցից էլ ավելի շատ ունի քան՝ մենք: Միայն մի առաքինություն չունի և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ո՞ր առաքինությունն է: Մի անգամ, ինչ-որ բանի հասնելով, հպարտ-հպարտ իմ ծերի մոտ գնացի: Նա, ինձ տեսնելով, միանգամից հասկացավ, որ սայթաքել եմ և չսպասելով, որ խոսքս սկսեմ, ասաց. - Ինչո՞ւ ենք այդպես հպարտանում, որդյա՛կ: .....
Արիության և համբերության մասին
Ծերն ասաց. «Ձկները չեն կարող այնպես անել, որ ձկնորսն իրենց ցանցը չգցի, բայց եթե իմանան, կարող են խույս տալ և ապրել: Այդպես էլ մենակյացը՝ չի կարող սատանային արգելել փորձելու իրեն, սակայն իմանալով՝ խույս կտա ցանկությունից և բարկությունից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մեղքի «բույրը»
Մի անգամ շան կեղտի մեջ ընկա: Թվում է՝ մեծ բան չէ, միայն կոշիկս կեղտոտեցի: Բայց ո՛չ ավտոբուս կարող ես նստել, ո՛չ խանութ մտնել, ո՛չ հյուր գնալ, մինչև կոշիկդ չլվանաս՝ գարշահոտություն է արձակում: Պարտադիր չէ մինչև կոկորդդ աղտոտության մեջ խրվես, որպեսզի քեզնից էլ գարշահոտ գա: Այդպես էլ մեր մեղքերն են: Պարտադիր չէ «ամենածանր» մեղքերը գործել: Փոքր մեղքերն էլ բավական են, որպեսզի դրանցով «բուրես»   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․