Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածճանաչողություն
Ասում են` եգիպտացի երկու մարդ են լինում, մեկը դառնում է ճգնավոր, մյուսը` վարդապետ: Ճգնավորը պարզապես հավատում է Հիսուսին իբրև Փրկիչ ու Տեր` չիմանալով դրանից ավելին: Սակայն նրա հավատքն այնքան մեծ է լինում ու վստահությունն այնքան ամուր, որ Աստված նրան շնորհ է տալիս: Երբ ճգնավորն աղոթում է և ձեռք է տալիս որևէ իրի, այդ իրը սկսում է բողբոջել, ծաղկել: Վարդապետը ստանում է բազմակողմանի աստվածաբանական կրթություն և շատ է զարմանում, երբ լսում է, որ .....
Հեծանիվը
Վաղ առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում: Հիսուս մոտենում է նրան ու հարցնում. - Այդ ի՞նչ ես անում. Երիտասարդն առանց ուշադրություն դարձնելու պատասխանում է. - Երեկ հանդիպեցի մի մարզիկի, ով ասաց, թե ինքը «ես»-ի վարպետ է, «ես»-ի մասնագետ, բարեհաջող կերպով մարդկանց «ես»-ն է մարզում ու ինձ մի լավ խորհուրդ տվեց, որ վաղ առավոտյան հեծանվով արագ գնամ-հասնեմ ուխտատեղի, ուր Սբ. Զատկի կապակցությամբ մեծ միջոցառում .....
Եկեղեցուց բացակայելու կամ հրեշտակի նշանի մասին
Այս ծանր ժամանակներում, երբ հավատացյալ ժողովուրդը բացակայում է եկեղեցուց, նրանք, ովքեր ի սրտե ցանկանում են մասնակցել սուրբ արարողություններին, բայց ներկա իրավիճակից ելնելով՝ ստիպված են տանը մնալ, պետք է իմանան, որ Տիրոջ համար իրենք որպես մասնակիցներ են համարվում: Սրա մասին մեզ տեղեկացնում է Աբբա Դորոթեոս Գազացին՝ իր «Հոգեշահ ուսուցումներ» գրքում: «Պատմեմ ձեզ սրա վերաբերյալ մի սքանչելիք, որ լսել եմ մի մեծ և պայծառատես ծերից: .....
Պատմուճանը
Մի բարեպաշտ արհեստավոր աղոթում է, որպեսզի Երկնավոր Հայրն օգնի հանապազօրյա հացը վաստակելու: Աստված լսում է նրա աղոթքը: Եվ մի շինականի միջոցով գեղեցիկ հախճապակյա ափսեներ է որպես նվեր ուղարկում: Բարեպաշտ մարդն ուրախանում է, այդ ափսեները շուկայում վաճառում և փոքրիկ գումար վաստակում, ետ դառնում տուն` գոհություն հայտնելով Աստծուն և որոշելով այդ գումարից մի փոքր էլ հատկացնել իրենց գյուղի եկեղեցու համար: Ճանապարհին ավազակներ են հայտնվում, .....
Երկու տարբեր ուղիներ
Մի անհավատ մասնագետ դուրս է գալիս շինարարական կազմակերպության գրասենյակից: Ճանապարհին հանդիպելով մի քահանայի, զարմացած ասում է. - Իմ ներկայացրած այդքան բազմաթիվ գծագրություններից պատվիրատու տնօրենն ընտրեց մի մարդու առաջարկ, որի շենքի գծագիրն ամենավատն ու վտանգավորն է կառուցման համար: Եվ իմ ամբողջ աշխատանքն ու ջանքերն անվարձահատույց մնացին: Եթե Աստված կա, ինչո՞ւ այդ տնօրենը Աստծո կամքը չի կատարում, մանավանդ իրեն քրիստոնյա է անվանում, .....
Խաղամոլը
Մի խաղամոլ ամեն առավոտ նստում է իր ավանակին և գնում եկեղեցի, աղոթում. - Տե՛ր Աստված, երեկ կրկին մեղք գործեցի, ների՛ր ինձ: Եթե անձամբ չես օգնում, ուղարկիր զորավոր մեկին, որպեսզի ինձ մի ուղի ցույց տա` այլևս խաղատուն չգնամ և իմ ժամանակն ու դրամն այնտեղ չվատնեմ: Եվ ամեն անգամ եկեղեցուց դուրս գալիս անցնում է խաղատան մոտով, հետաքրքրասիրությունից դրդված նայում այդ կողմը, ներս մտնում և ամբողջ օրն այդտեղ անցկացնում: Մի առավոտ էլ արթնանում է և .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի ծեր գնում էր, և երկու հրեշտակներ` նրա հետ: Մի լեշի պատահելով` ծերը բռնեց քիթը, հրեշտակները` նույնպես: Եվ ծերի հարցին, թե` դուք է՞լ եք հոտ առնում, պատասխանեցին ծերին. «Ո՛չ, այլ հանուն քեզ արեցինք, մենք հոտ առնում ենք միայն մեղավորի հո­գուց, որ հոտել է նրա մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Կյանքի երգը
Հնդկական մի քաղաքի արվարձաններից մեկում սրնգահարը մեղմ հնչյունների ելևէջներով մի խորը փոսի մոտ նվագում է: Ծանր ռոքի սիրահար մի քանի երիտասարդ զինված երաժշտական գործիքներով հավաքվում են նրա շուրջը: Նրանցից մեկը հարցնում է. -Դու գիտե՞ս, թե ինչ է ռոք երաժշտությունը. Սրնգահարը չի պատասխանում, այլ շարունակելով նվագել՝ զարմացած հայացքով նայում է նրանց: Երիտասարդն այս անգամ հեգնանքով ասում է. - Ահա ևս մի մարդ, որ հնամենի երաժիշտ է: Մենք .....
Ցանկության իրականացում
Մի գյուղացի պարկով լի ցորենն իջեցնում է ուսից, դնում իր անջրդի, անմշակ, մոլախոտով ծածկված վարելահողի եզրին և ասում. - Գնամ լեռան ստորոտում գտնվող մատուռը, մի զորավոր աղոթք ասեմ, Աստված ինձ մի գութան ու երկու լծկան եզ ուղարկի, այս իմ արտը վարեմ, ցորենը ցանեմ: Երբ աղոթքը վերջացնում է, գոհացած իր հավատքից և աղոթքից դուրս է գալիս մատուռից, անակնկալի է գալիս, հեռվից գոռգոռալով, վազելով, շտապում է դեպի իր հողատարածքը, ուր մի հրեշտակ պարկի ցորենը .....
Հաշվապահը
Մի մարդ արագ մտնում է իր երկհարկանի տունը, դուռն ամուր փականներով կողպում, շտապում հյուրասենյակ, հանում մի թավշյա տոպրակ, շուռ տալիս սեղանի վրա, ուր զնգզնգոցով ոսկե դրամներ են լցվում: Մարդն անփութորեն սկսում է դրանք հաշվել, ապա կենտրոնանալով կրկին հաշվում է, հետո նորից դանդաղ հաշվում և ասում. - Հաշվում եմ, հաշվում եմ, պակաս է... Հնարավոր չէ, որ ես սխալվեմ, բայց Աստված ինչպե՞ս կարող է սխալվել, չէ՞ որ ես երեսունհինգ ոսկի եմ խնդրել, բայց ինձ երեսունչորսն .....
Խոնարհության մասին
Մի տղայի ծնողները հանձնեցին վանք, և որոշ ժամանակ անց եկան նրան տեսնելու, իսկ ծերը եղբայրներից մեկին ասաց, որ կանչեն փոքրիկին: Երբ տղան մոտեցավ աբբային, նա ասաց. «Քեզ ո՞վ կան­չեց»: Ապա ապտակելով նրան՝ ասաց. «Գնա՛ քո խուցը»: Եվ տրտմե­ցին նրա ծնողները, սակայն քիչ անց ասացին նրան. «Հրամայի՛ր, որ փոքրիկը գա և տեսնենք նրան»: Եվ աբբան կանչեց եղբայրներից մեկին և ասաց նրան. «Կանչի՛ր փոքրիկին»: Երբ տղան մոտեցավ ծե­րին, նա ապտակեց .....
Լաբիրինթոս
Կիթառահար երաժիշտը մի ամայի դաշտում մեն-մենակ նվագում է, հետո հայացքն ուղղում դեպի երկինքն ու երկիրը. ամեն ինչ անգույն է և գորշ... Իր երևակայությամբ պատկերացնում է այն վայրը, ուր ապրելը լիակատար իմաստավորված է համարում, որը լեցուն է երփներանգ գույների բազմազանությամբ և կյանքի մեղեդու ռիթմերի համաչափությամբ: Բայց հասնում է մի լաբիրինթոսի մոտ, որից այն կողմ տեսնում է իր պատկերացումների արքայությունը և ասում. - Ի վերջո գտա երկնքի արքայության .....
Ջութակահարը
Սկսնակ ջութակահարն անընդմեջ մի ստեղծագործություն է կատարում: Ինքնաբավ ու հեգնորեն ինքն իրեն ասում է. - Տեսնենք, թե վաղը այդ ո՞վ է լինելու, որ մրցելու է ինձ հետ: Տե՛ր Աստված, իմ հույսը Դու ես, և ես վստահ եմ, որ ոչ ոք ինձանից լավ չի կարողանալու կատարել որևէ երաժշտական ստեղծագործություն: Այնուհետև սկսում է կրկին միևնույն երաժշտությունը ջութակով նվագել: Նկատում է Աստծո հրեշտակին՝ քիչ հեռու կանգնած: Ջութակահարը գոհունակությամբ ասում է. - Եթե .....
Վազք
Մի հրապարակախոս` ձեռքին ինչ-որ գիրք, աղոթելով վազում է լեռն ի վեր: Շնչակտուր հասնում է լեռան գագաթին, ուր մի հովիվ իր ոչխարներն է արածեցնում: Հարցնում է. - Այստեղ Աստծուն չե՞ս տեսել: Հովիվը զարմացած պատասխանում է. - Մի հրեշտակ երկնքից իջավ ու ասաց, որ Աստված լեռան ստորոտում գտնվող դաշտում է: Իմ ոչխարներն արածեցնելուց հետո երեկոյան կիջնեմ այդ դաշտն Աստծուն տեսնելու: Շնչակտուր եղած հրապարակախոսը դժգոհում է. - Այդ հրեշտակն էլ ինձ ասաց, .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Երանելի Սինկլիտիկոսն ասաց. «Սիրելինե՛ր, չենք կարող այս­ տեղ անհոգս լինել, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ովքեր կարծում են, թե կանգնած են, թո՛ղ զգուշանան, որ չընկնեն» (Ա Կորնթ. Ժ 12), քանզի անհայտ լողում ենք այս աշխարհի ծովի մեջ, ինչպես Գիրքն է երկիրը ծով կոչում: Իսկ ծովի կողմերը բազմազան են. մեկը քար­քարոտ է, մյուսը՝ գազանաբնակ, երրորդը՝ խաղաղ: Արդ, մենք, որ մե­նակյացներ ենք, ծովի հանդարտ կողմում ենք, իսկ աշխարհականները գիշերով ընթանում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․