Գրքեր

Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը
Ա Պետրոս 1.22
22. Զանձինս ձեր սրբե՛լ հնազանդութեամբ ճշմարտութեան Հոգւոյն: Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը: Պատվելով Քրիստոսի տնօրինության խորհուրդը և բազմիցս խոսելով նրա գալստյան պատճառների մասին, սովորեցրեց, որ մարդկանց հավատի համար եղավ, որպեսզի ճանաչեն նրան, ով իրենց խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, և նրանց, որ մի ժամանակ իր ժողովուրդը չէին, սեփական ժողովուրդը դարձրեց և որ չէր ողորմացել, ողորմության արժանացրեց՝ .....
Ա Պետրոս 1.20-21
20. Որ յառաջ անծանօթ էր (=ծանօթ) նախքան զիսկզբանէ աշխարհի. (եկն) և երևեցաւ ի վախճան ժամանակաց վասն ձեր: Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար: Անծանոթ էր, ասում է, ոչ թե ամբողջ մարդկության համար, այլ՝ նվաստների և աշխարհասերների համար, և նրանց, ովքեր դևերի մոլորությամբ կուռքերին էին պաշտում և կամ ովքեր օրենքի խտրություն էին դնում: Իսկ մարգարեներն, ահա, տեղյակ էին, թեև առակով և օրինակով էին խոսում .....
Ա Պետրոս 1.18-19
Այնուհետև պատիվների այլ շարք է ներկայացնում, որն առաջինից առավել գերազանց է և բարձր, որով մեծարում է հողեղեն բնությունը, թե ինչ էինք և ինչի արժանացանք, և թե ինչպես և ում միջոցով ազատվեցինք մեղքի ծառայությունից ու ապականությունից, ոչ թե ապականացուի ու անցավորի միջոցով, այլ՝ անապականի և հավիտենականի՝ ասելով. 18. Գիտասջի՛ք, զի ո՛չ ապականացու արծաթեղինօք և ոսկեղինօքն փրկեցարուք ի ձերոց ունայնութեան հայրենատուր գնացիցն: 19. Այլ պատուական .....
Ա Պետրոս 1.13-17
13. Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի: 14. Իբրև զորդիս հնազանդութեան. մի՛ կերպարանեալք առաջին ձերովք անգիտութեանն ցանկութեամբք: 15. Այլ ըստ սրբոյն, որ կոչեաց զձեզ, և դո՛ւք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջի՛ք: 16. Վասն որոյ գրեալ է, եթէ եղերո՛ւք սուրբք, զի ես սուրբ եմ: 17. Եւ եթէ Հայր կոչիցէք զայն, որ առանց ակնառութեանն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա  երկիւղիւ .....
Ա Պետրոս 1.12
12. Որոց և յայտնեցաւ իսկ: Նրանց հայտնեց նաև: Այսինքն՝ փառքով ցույց տվեց իրեն նրանց, որոնց հայտնվեց հարությունից հետո գերեզմանում, ինչպես նաև վերնատանը՝ փակ դռների միջից, Գալիլիայի լեռան վրա, և այն երկուսին՝ ճանապարհին, ինչպես նաև Տիբերիայի ծովեզրին: Ուստի և այս ամենը մեծ սքանչելիքով հայտնեց նրանց, որոնց հայտնվեց և հատկապես, երբ տեսան նրա՝ փառքով երկինք գնալը, հրեշտակների զարմանքը, վկայությունն ու փառավորելը: Կարծում եմ, այս ամենի մեջ .....
Ա Պետրոս 1.11
11. Որք վասն որոյ ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանային, ասէ. Քննէին յորում և յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի: Որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին: Թեև ասում է, թե առակներով էին մարգարեների խոսքերը և օրինակով էին խոսում, այլև մարգարեանում էին այն շնորհների մասին, որ ձեր մեջ լինելու էին Քրիստոսի միջոցով: Քանզի, .....
Ա Պետրոս 1.5-10
5. Որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնեալ ի յետին ժամանակս: ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում: 6. Որով ուրա՛խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս: Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմում եք, 7. Զի հանդէսն ձերոց հաւատոցն առաւել .....
Ա Պետրոս 1.3-4
3. Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ բազում ողորմութեան իւրում ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի, ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց: Օրհնյա՛լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ: 4. Յանեղծ և յանարատ և յանթառամ ժառանգութիւնն, որ պահեալ է յերկինս ձեզ: ծնեց անկեղծ և անարատ ու անթառամ ժառանգության .....
Ա Պետրոս 1.2
2. Ըստ կանուխ գիտութեանն Աստուծոյ Հօր, սրբութեամբ Հոգւոյն, ի հնազանդութիւն և ի հեղումն արեանն Յիսուսի Քրիստոսի: Ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին և սրբագործվելու նրա արյան հեղումով: Վայելուչ և գեղեցիկ սովորություն է սրբերի և հատկապես Աստծուց ազդված այրերի մոտ, երբ սկսում են իրենց խրատական խոսքը, բազմիցս հավատքի մասին են խոսում և իրենց խրատի հիմքը դնելով հավատի վրա՝ վարժեցնում .....
Ա Պետրոս 1.1
Երանելի սուրբ Սարգիս վարդապետի` Պետրոս առաքյալի կաթողիկե առաջին թղթի մեկնությունը Գովասանական առաջաբան Աստվածային բոլոր խոսքերն արդյունավետ և շահավետ գործեր են, և քաջերի ու առաքինիների միջոցով աշխարհին ցույց են տալիս բարձրահնչյուն ձայնով՝ պարզ և վայելուչ՝ սկիզբը, մեջտեղը և ավարտը, արտաքնապես՝ լուսաձև, պարզ տեսքով: Ինչպես որ այժմ մեծն Պետրոսը, մեր մտքերում արեգակնաբար ծավալում է լուսափայլ խոսքերը, [որպես] բարեծնունդ, կենարար բխման .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․