Գրքեր

Ամեն մարդ պետք է հոգևոր կերպով օգտագործի իրեն տրված շնորհը

Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները սխալ օգտագործելով՝ մարդ կարող է, օրինակ, իր մերձավորին թալանելու միջոցներ հորինել: Կամ, օրինակ, նկարիչները, որ իրենց նկարները թերթերում կամ ամսագրերում են տպագրում: Մի ծաղրանկարը, մի նկարը կարող է իր մեջ մի ամբողջ իրադարձություն թաքցնել: Այսինքն, եթե այդ նկարիչներն իրենց ուղեղի ճկունությունն օգտավետ գործածեին, ապա նրանք այն կսրբագործեին և կօգնեին թե՛ իրենց, թե՛ ուրիշներին: Այն դեպքում, երբ այժմ այդ մարդկանցից շատերը վատ գործեր են անում. եթե նրանք անամոթներ են, ապա՝ անամոթ գործեր, եթե զվարճախոս են, ապա՝ ծիծաղելի:

Այսինքն՝ շնորհալի, յուրահատուկ ընդունակություններով օժտված մարդիկ կա՛մ ուրիշներին օգուտ են բերում, կա՛մ կործանում են նրանց: Այն դեպքում, երբ մարդիկ, որոնք հատուկ ընդունակություններ չունեն, իհարկե, չեն կարող մեծ բարիք գործել, բայց մեծ չարիք էլ, համենայն դեպս, գործել չեն կարող:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

03.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․