Գրքեր

Արթնություն

Աստծո հրեշտակը մի ծաղկեգործի փուշ է նվիրում: Սա ուրախությամբ կանաչ փուշը վերցնում է ձեռքի ափերի մեջ, բայց այն ծակծկում է նրա մատները, և դժգոհում է, թե հրեշտակն ինչու է իրեն փուշ նվիրել, երբ ինքը դրախտի պարտեզի ծաղիկներից է խնդրել ու մի կողմ է նետում փուշը:

Հրեշտակն ասում է.

- Երբ այս փուշը մատներդ ծակծկում է, հոգիդ այդ ցավից արթնանում է ու երբեմն էլ` դրախտի ծաղիկների պես ծաղկում, որովհետև մարմնավոր այս թմբիրը քեզ թույլ չի տալիս տեսնել ո´չ դրախտը, ո´չ էլ երկնային, աննկարագրելի ծաղիկները...

 

Հովհաննես Մանուկյան

09.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․