25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Դավաճանություն

Երկու մեծահարուստ, իրար նկատմամբ խիստ  թշնամությամբ լցված, շարունակ սպասում էին պատեհ առիթի , որ բռնեն կամ սպանեն մեկը մյուսի: Նրանցից մեկը չարագործ մի ծառա ուներ, որ այդ ժամանակ ուրիշի մեկին էր ծառայում: Այս ծառան, գալով սրա  մոտ,  սկսեց ամբաստանել ներկա տիրոջը և խոստացավ, որ  դյուրին կերպով նրան կհանձնի վերջինիս  ձեռքը: Եվ սա էլ, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ահա  չարագործը, հարմար պահ գտնելով, իր տիրոջը գցեց թշնամու ձեռքը: Երբ վերջինս նրան սպանեց, այս դավաճանն անմիջապես գնաց սպանվածի բարեկամների մոտ և նույն դավաճանությամբ սպանողին մատնեց: Այս բանը շուտով ի հայտ եկավ, և նրանցից մեկը, ում  մոտ կամենում էր մատնել սպանողին, բռնեց եւ դատավորի հրամանով կախեց  ծառից: Ազգականների խնդրանքով նրա մարմինը գիշերով թաղեցին, բայց զարմանալի մի բան տեղի ունեցավ. առավոտյան մի խումբ անծանոթ շներ, բազում մարդկանց վկայությամբ, նրա մարմինը գերեզմանից հանեցին ու պատառ - պատառ արեցին:

 

Հայելի վարուց

05.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․