19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Եղբայրներից ոմանք մի անգամ գնացին փորձելու Հովհաննես Կարճահասակին, քանի որ նա իր բերանից երբեք ոչ մի կենցաղային խոսք դուրս չէր հանում: Նրան ասացին. «Գոհանում ենք Աստծուց, հա՛յր, քանզի այս տարի հորդառատ անձրևներ եկան, մաքրված արմավենիները տերևախիտ ճյուղեր տվեցին, և եղբայրների համար դյու­րին է ձեռագործ գտնելը»: Ծերը նրանց ասաց. «Այդպես է լինում նաև մարդու հոգին. երբ նրա վրա գալիս են Սուրբ Հոգու շնորհները՝ նորո­գում և զորացնում են նրան, և առաքինությունների սիրո և Աստծո երկյուղի ոստերն են բուսցնում նրանում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․