25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Անձնազոհության գինը

Մի կրոնավոր մահմեդական իրենց քաղաքի դատավորի մոտ ամբաստանում է մի օտարական քրիստոնյա քարոզչի:  Սակայն քիչ անց դատավորին խնդրում է, որ այդ օտարականին չդատապարտեն և բանտ չնետեն, քանի որ չի կամենում, որ իր պատճառով որևէ մեկը տառապի: Դատավորն այդ խնդրանքը կատարում է: Մահմեդականը մոտենում է քրիստոնյային ու հարցնում.

-Ինչո՞ւ ես այդքան սիրում Քրիստոսին ու նրան Աստված համարելով միայն գոհություն ես հայտնում ու այլևս ոչինչ չես խնդրում…

Քրիստոնյան պատասխանում է.

-Եթե դու չկամեցար, որ ինձ բանտ նետեն, ապա վստահաբար կարող եմ ասել, որ նույնպես չես կամենա, որ Հիսուսի հետ այդպես վարվեն, բայց Նա հանուն ինձ, քեզ և բոլոր մարդկանց համար տառապանք կրեց: Նրան մտրակեցին ու մահվան մատնեցին և գիտեմ, որ նաև իմ և բոլոր ժամանակների մարդկանց պատճառով Նա ցավ կրեց, դրա համար էլ մշտապես ներում եմ խնդրում, որ նաև իմ պատճառով Նա տառապանք կրեց և գոհություն եմ հայտնում ու երախտապարտ եմ ամեն ինչի համար, որ իմ առջև նույնպես հավիտենության դռները բացեց:

Մահմեդականը մտորելով հեռանում է:   

 

Հովհաննես Մանուկյան

23.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․