Գրքեր

Հավատով կարդալու մասին

Ա­հա թե ին­չու մենք շա­րու­նակ գո­հություն ենք տա­լիս Աստ­ծուն նրա հա­մար, որ մեզ­նից Աստ­ծու խոս­քի լուրն առ­նե­լով` այն ըն­դու­նե­ցիք ոչ որ­պես մարդ­կանց խոսք, այլ ճշմար­տա­պես` որ­պես Աստ­ծու խոսք, որ ներ­գոր­ծում է նաև ձեր` հա­վա­տաց­յալ­նե­րիդ մեջ (Ա Թե­սաղ. Բ 13)։

Հա­վատն ու­նի մեկ ա­նուն, բայց` եր­կու զո­րություն: Ա­ռա­ջի­նը դա­վա­նության հա­վատն է` Սուրբ Եր­րոր­դության խոս­տո­վա­նությու­նը, որ յու­րա­քանչ­յուր անձ ստա­նում է ա­վա­զա­նից: Երկ­րորդն այն հա­վատն է, որ Սուրբ Գրքում գրված խոս­քե­րը, ո­րոնք Սուրբ Հո­գին խո­սեց մար­գա­րե­նե­րի, ա­ռաք­յալ­նե­րի և Ե­կե­ղե­ցու վար­դա­պետ­նե­րի բե­րա­նով, սուտ և ա­ռաս­պել չի հա­մա­րում, այլ հա­վա­տում է, որ ճշմա­րիտ և ու­ղիղ են, որ­պես թե իր աչ­քե­րով է տես­նում այն ա­մե­նը, ինչ ե­ղել է, պի­տի լի­նի, և որ է (ս. Ներ­սես Շնոր­հա­լի):

Սուրբ Հո­գու ներշն­չան­քով գրված Սուրբ Գիր­քը կա­րող է հաս­կա­նա­լի լի­նել միայն Սուրբ Հո­գու օգ­նա­կա­նությամբ: Իսկ այդ շնոր­հին ար­ժա­նա­նա­լու հա­մար պետք է մա­նուկ­նե­րին հա­տուկ դյու­րա­հա­վատ սիրտ ու­նե­նալ: Հի­շենք Փրկչի խոս­քե­րը. «Գո­հություն եմ հայտ­նում Քեզ, Հա՛յր, Տե՛ր­ երկն­քի ու երկ­րի, որ ծած­կե­ցիր այս բա­նը (Երկն­քի ար­քա­յության խոր­հուրդ­նե­րը) ի­մաս­տուն­նե­րից և գի­տուն­նե­րից ու հայտ­նե­ցիր մա­նուկ­նե­րին» (Մատթ. ԺԱ 25): Հետևա­բար ման­կա­կան վստա­հությամբ ըն­թեր­ցենք Աստ­ծու խոս­քը` իբրև երկ­նա­յին Հոր` մեզ հաս­ցեագր­ված ու­ղերձ:

Մեծ տար­բե­րություն կա Աստ­ծու խոս­քի տա­ռա­ցի ի­մաս­տը սե­փա­կան մտքով հաս­կա­նա­լու և այն իբրև ճշմար­տություն ըն­դու­նե­լու կամ հա­վա­տի շուր­թե­րով ճա­շա­կե­լու և սրտում ըն­դու­նե­լու միջև: Ինչ­պես որ համ­տես­ված սնուն­դը հա­ճե­լի է քիմ­քին և սնու­ցում է մար­մի­նը, այդ­պես էլ հա­վա­տով ճա­շակ­ված Աստ­ծու խոս­քը ու­րա­խաց­նում ու սնում է հո­գու կյան­քը. «Ճա­շա­կե­ցե՛ք և տե­սե՛ք, թե որ­քան քաղցր է Տե­րը» (Սաղմ. ԼԳ 9),- բա­ցա­կան­չում է սաղ­մո­սեր­գուն, ում հա­մար «Տի­րոջ դա­տաս­տան­նե­րը» քաղցր են «մեղ­րից ու խորս­խից ա­վե­լի» (Սաղմ. ԺԸ 11):

Մեծ տար­բե­րություն կա Աստ­ծու խոսքն իբրև ճշմար­տություն ըն­դու­նե­լու և Աստ­ծու խոս­քին հա­վա­տա­լու միջև: Կար­դա­լով հա­րա­վա­յին պտուղ­նե­րի նկա­րագ­րություն­նե­րը` մենք ի­մա­նում ենք, թե ինչ­պի­սին է դրանց տես­քը և հա­մը, չենք կաս­կա­ծում դրանց գո­յությա­նը, սա­կայն որ­քա՜ն ­մեծ է տար­բե­րությու­նը, երբ ճա­շա­կում ենք դրանք: Ի՜նչ ­հա­ճե­լի, թար­մաց­նող ու կե­նա­րար զգա­ցո­ղությամբ ենք հա­մակ­վում: Այս­պի­սին է Սուրբ Գրքի խոս­քի ներ­գոր­ծությու­նը, երբ հա­վա­տով ենք ըն­թեր­ցում: Աստ­վա­ծա­շուն­չը սի­րող յու­րա­քանչ­յուր ոք գի­տե այս բա­նը: Եր­բեմն ըն­թերց­վում են տո­ղեր և է­ջեր, բայց սիր­տը սառն է մնում: Հան­կարծ ինչ-որ խոս­քի հան­դի­պե­լիս սիրտն ա­սես հալ­չում է, ինչ­պես սա­ռույցն` ա­րե­գա­կի ճա­ռա­գայթ­նե­րից, հո­գին լցվում է խա­ղա­ղությամբ ու խնդությամբ. այն խան­դա­ղատ­վում է, ցնծում ու գո­հա­նում կամ սար­սա­փա­հար է լի­նում ու խո­նարհ­վում. հո­գին հաս­տատ ո­րո­շում է կա­յաց­րել, նա ա­ղո­թում է: Խա­ղա­ղությու­նը կրկին հանգր­վա­նել է նրա մեջ, հո­գին ճա­շա­կել է Աստ­ծու խոս­քը։

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

24.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․