Գրքեր

Իմ աշխատանքը

Մի աղջիկ Աստծուն խնդրում է այնպիսի աշխատանք ունենալ, որը շատ կարևոր կլինի մարդկանց համար: Եվ ի վերջո Աստծո հրեշտակը հայտնվում է և նրան մի պարտեզ է ցույց տալիս, որտեղ պետք է ծաղիկներ մշակել: Աղջիկը զարմանում է, որ ընդամենը պետք է ծաղիկներ մշակի, սակայն հնազանդվում է և պարտեզը մշակում է: Մի օր տխրում է և որոշում թողնել պարտեզը ու այլ աշխատանքով զբաղվել: Աստծո հրեշտակը հայտնվում է և ասում.

-Ինչո՞ւ ես տխրել:

Աղջիկը պատասխանում է.

-Սովորական մի գործ եմ անում՝ պարտեզ եմ մշակում, իսկ ուրիշներն առավել կարևոր գործ են անում ու Աստծո օրհնանքին արժանանում, ինչպես օրինակ՝ բժիշկները:

Հրեշտակն ասում է.

-Քո պարտեզի աճեցրած ծաղիկներից մեղուները միշտ նեկտար են հավաքում ու բուժիչ մեղր են պատրաստում, և այդ մեղրն ամեն տարի երկարացնում է հիվանդ մարդկանց կյանքը: Եթե դադարես ծաղիկները մշակել, մեղուներն էլ այդ բուժիչ մեղրը չեն պատրաստի, իսկ հիվանդ մարդիկ էլ կարող են մահանալ..., հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչ կարևոր, աստվածահաճո գործ ես կատարում, որի համար մեծ պարգև է քեզ սպասում…

 

Հովհաննես Մանուկյան

01.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․