Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Փորտասն ասաց. «Եթե Աստված կամենում է իմ ապրելը, գիտե, թե ինչպես հոգա իմ մասին, իսկ եթե չի կամենում, ինչի՞ հա­մար է իմ կյանքը»: Որովհետև նա ամեն մեկից չէ, որ որևէ բան էր ընդունում, այլ կողքից էր դիտում և ասում. «Եթե մեկը ինձ որև բան տա` ոչ հանուն Աստծո, ես նրան ոչինչ չունեմ տալու, և քանի որ հանուն Աստծո չտվեց այն, կզրկվի վարձից: Նրա՛նց նմանվեք, ովքեր միայն Աստծո հետ են և միմիայն նրանից ակնկալություն ունեն. այդ­ պես երկյուղածությամբ ապրե՛ք: Մի՛ թշնամացեք, եթե բյուր անգամ իսկ անարգվեք, մարմնի փառք մի՛ փնտրեք, այլ ջանացե՛ք մարմնի ախտերը լուծարել. և եթե լավագույնը որոնեք, փառք կլինի: Առաքի­նությունը մարդկանցից փառք չի փնտրում և ոչ էլ պատիվ, որ չա­րիքի մայրն է և առաջնորդում է դեպի մարդահաճություն, քանզի ով աշխարհի փառքն է փնտրում, իր թշնամուն է փնտրում, ով սպանում է իր հոգին: Այդպիսին բազում ախտերի է ծառայում: Սակայն սիրուն է միայն հատուկ երկայնամտությունը և նրան հատուկ չեն բարկու­թյունն ու զայրույթը: Սնափառությունը չի սիրում խոնարհվել մարդ­կանց առաջ և իրենից առաջ որևէ մեկին պատիվ տալ, ուստի հափշ­տակում է նախապատվությունը, որպեսզի չլինի թե անարգ երևա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․