Գրքեր

Խոստովանության մասին

Լեռներում մոլորված երկու կուսակրոն քահանա փորձում էին  ճանապարհ գտնել: Եվ ահա տեսնում են մի կարճահասակ մարդու, որին երբ  կանչում են, փախչում է  և  ոչինչ չի պատասխանում:

Բայց երբ ստիպում են և հարցնում, թե՝

- Ո՞վ ես, ասա՛

- Երեսուն տարի է ծառայում եմ դևերին: Ինձ նրանց մատնեցի և նրանց դրոշմն եմ կրում ձեռքիս: Զանազան կերպարանքներով ինձ երևում և  ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ:

Նրանցից (քահանաներից) մեկը սկսեց նրան ցույց տալ դժոխքի տանջանքների մեծությունը, մեղքերի ունայնությունն ու Աստծո անսպառ ողորմությունը:  Դրանից  հետո նա  զղջաց, խնդրեց խորհուրդ՝  իր անձը փրկելու համար:

Այդ ժամանակ քահանան ասաց.

- Խոստովանիր՛ քո բոլոր մեղքերը, քանզի  այնքան է խոստովանության զորությունը, որ մինչև իսկ  սատանանի ուզածդ  զորություն  կարող է  բեկանել  և Աստծո ուզածդ  բարկություն՝ մարել և ուզածդ  հոգևոր զարդով քեզ զարդարել:

Այդ ժամանակ մարդը կատարյալ զղջմամբ խոստովանում է և իսկույն սատանայի դրոշմն ընկնում է նրա ձեռքից:

Այդ ժամանակ քահանաներն ասում են նրան.

- Որպեսզի ավելի ստույգ իմանաս սուրբ խոստովանության զորությունը, համարձակորեն մնա այստեղ և երբ դևը, որին մատնել էիր քեզ, գա քեզ մոտ և չճանաչի քեզ, իմացիր, որ Տեր Աստված թողություն է տվել) քո հանցանքներին:

Նա էլ Աստծո ողորմության հույսով՝ աներկյուղ սպասեց դևին:

Երբ քահանաները գնացին, հեծյալների մեծ բազմությամբ եկավ սատանան և հարցրեց նրան, թե արդյոք տեսել՞ է իր ծառային:

Նրան մարդը պատասխանեց.

- Ես եմ նա, ով ծառայեց քեզ երեսուն տարի:

Եվ դևն ասաց

- Սուտ ես խոսում, խաբեբա՛, ես քեզ երբևէ  չեմ տեսել: Ես նրան եմ փնտրում, ով իմ կնիքն ունի իր ձեռքին:

Եվ նա այս լսելով՝ քահանաների  հետ գնաց  և մինչ ի մահ ծառայեց Աստծուն:

 

Հայելի վարուց

 

09.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․