Գրքեր

Կրկեսային ուրախ նվեր կիրակնօրյա դպրոցի սաներին

Մարտի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները ծնողների և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի հետ միասին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակից եղան կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 89–ամյակին նվիրված կրկեսային բազմաժանր ներկայացմանը: Ուրախ կրկեսային ներկայացումը մեծ ուրախություն և ոգևորություն պատճառեց երեխաներին: Իսկ ուրախ նվերը կիրակնօրյա դպրոցի սաներին պարգևել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Հրաչ դպիր Պետրոսյանը: Երեխաները տպավորված և բարձր տրամադրությամբ վերադարձան իրենց տուն:

Մարդ չի կարող միայնակ ուրախություն զգալ, և երջանկությունը կրկնակի առանձնահատուկ, գունեղ և հուզիչ է դառնում է, երբ այն կիսում ենք մարդկանց հետ: Եջանկության մի մասնիկն անգամ, երբ պարգևում ենք դիմացինին, բազմապատկվում և ավելիով վերադառնում է պարգևողին: Սուրբ Գիրքը դարեր շարունակ հորդորում է Քրիստոսի հետևորդներին և ասում. «Ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը» (Գործք Առ. 20:35):

 

Կարինե Սուգիկյան

17.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․