Գրքեր

Նետերը

Թագավորի ինքնազգացողությունը վատանում է: Բժիշկները ոչինչ անել չեն կարողանում և չեն հասկանում, թե ինչու է արքան այդ տկար վիճակում հայտնվել, երբ առողջ է: Արքան իր թիկնազորի հետ այցելում է հեռավոր մենաստաններից մեկում բնակվող իր վաղեմի ընկեր ծերունի վանականին և ցանկանում նրանից իմանալ, թե ինչ է պատահել իրեն: Ծերունին պատասխանում է, թե քեզ նետով խոցել են: Թագավորը մտածում է, թե ծերունի վանականը ցնորվել է և ասում է. 

- Հույս ունեի, թե դու ինձ կօգնեիր: Ինքս մշտապես զրահավորված եմ շրջում և թիկնազորն ինձ հետ է լինում, որևէ մեկն ինձ նետով չէր կարող խոցել և վիրավորել: 

Վանականը պատասխանում է. 

- Անհանգստության նետով հոգիդ են խոցել: Դևերն են հարվածել, որի դեպքում ո´չ քո թիկնազորը կարող է օգնել և ո´չ էլ զրահներդ: Նրանք իրենց երեք հիմնական նետերից` վատ մտքերի, մեղավոր ցանկությունների հետ օգտագործել են երրորդ նետը` հուսահատության հասցնող անհանգստության նետը, որպեսզի առողջությունդ քայքայեն և քեզ մահվան մատնեն... 

 

Արդ, հիշենք, թե ինչ է ասում առաքյալը, թե Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին: Եվ հաստատուն կացեք` ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ և հագած արդարության զրահը, ձեր ոտքերը ամրացրած խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա ունենալով հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առնելով փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը: (Եփես. 6.10-17): 

 

Հովհաննես Մանուկյան

28.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․