Գրքեր

Ոսկե գավաթը

Թագավորը հրովարտակ է ուղարկում, որ պատրաստ է օգնել կարիքավոր մարդկանց, սակայն ովքեր գալիս են, ձեռնունայն հեռանում են: Դեսպաններից մեկը հարցնում է արքայի խորհրդականին.

- Ինչո՞ւ թագավորն այս մարդկանցից որևէ մեկին չի օգնում:

Խորհրդականը պատասխանում է.

- Բոլորը գալիս, խնդրում են հանրահայտ ոսկե գավաթը, որը պարզապես իշխանության և հաջողության խորհրդանիշ է: Քանի որ բոլորը միևնույն գավաթն են ուզում, թագավորը համարում է, որ այն հանրությանն է պատկանում, այլ ոչ թե որևէ մեկին: Սակայն այդ մարդկանցից ոչ ոք չի խնդրում այն գիտության ու իմացության գաղտիքը, թե ինչպես կարող է պատրաստել այդպիսի բազմաթիվ գավաթներ և դրանք վաճառքի հանել...

 

Մարդիկ իրենց աղոթքներում հաճախ կենտրոնանում են իրավիճակային խնդրանքների վրա, բայց Նախախնամությունն ակնկալում է, որպեսզի նրանք իմաստություն և հավիտենականություն ունեցող արժեքներ խնդրեն...

 

 

Հովհաննես Մանուկյան

23.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․