Գրքեր

Պահապան հրեշտակը

Կարիճը մղկտալով բողոքում է իրեն հանդիպած օձին.

- Ի՞նչ վատ բան էի արել. Աստծո հրեշտակը կտրեց պոչս ու հեռացավ:

Օձը հարցնում է.

- Իսկ ի՞նչ էիր անում, որ այդպես վարվեց:

Կարիճը պատասխանում է.

- Շտապում էի մանկապարտեզ, որ խաղալիքների մեջ թաքնվեի, ուր շատ երեխաներ էին խաղում...

Օձը մտորում է, այնուհետև տխուր ասում.

- Ինչպե՜ս եմ հասկանում քեզ. մի քանի օր առաջ էլ այդտեղ իմ ատամները հանեց ու թույլ տվեց, որ երեխաների խաղահրապարակով անցնեմ…

 

Հովհաննես Մանուկյան

16.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․