20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Սրբիչ (թաշկինակ)

Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն: Այնուհետև սրբիչը գործածվում է վերաբերումից հետո, երբ քահանան մինչ նշխարին դիպչելը, լվանում է իր ձեռքի մատների ծայրերը և այնուհետև նորից չորացնում այդ սրբիչով: Զգեստավորվելիս՝ քահանան աղոթում է. «Սրբեա, Տէր, զձեռս իմ յամենայն աղտեղութենէ մեղաց», որն էլ հաստատում է, որ սրբիչի նպատակը մաքրությունն է:

19.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․