Գրքեր

Ընկերը

 Հարբեցողը հրդեհված պանդոկում մնում է մենակ՝ չկողմնորոշվելով ինչպես դուրս գալ: Իսկ նրա ընկերները, ուժգնացող ու ծավալվող հրդեհը տեսնելով, առանց ետ նայելու փախչում են: Սակայն մի լուսավոր էակ քայլում է կրակի միջով ու ցույց տալիս, թե ինչպես դուրս գալ: Հարբեցողը հարցնում է իրեն փրկողին.

-Ես հասկացա, որ Աստված իր հրեշտակին է ուղարկել ինձ փրկելու համար, սակայն թերահավատ ու մեղավոր մարդ եմ և հեռու հավատքի կյանքից: Ինչո՞ւ է ինձ օգնում:

Հրեշտակը պատասխանում է.

- Հիշու՞մ ես շատ տարիներ առաջ գժտվեցիր քո ընկերներից մեկի հետ այն պատճառով, որ համակարծիք չէր քո վարած աշխարհիկ կյանքի համար և հեռացար նրանից: Սակայն նա ամեն օր մշտապես աղոթել ու աղոթում է քեզ համար, որպեսզի հավիտենական փրկություն ունենաս: Ահա Աստված նրա աղոթքների շնորհիվ է, որ ուղարկեց ինձ այստեղ քեզ հրդեհից ազատելու, այլ ոչ թե քո վարած կյանքի համար:

 

Հովհաննես Մանուկյան

16.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․