Գրքեր
Արժանապատիվ Տե՛ր Հայր: Խնդրում եմ պատասխանեք էվոլյուցիոն տեսությունը և մեր կրոնը արդյո՞ք իրար հակասում են:Կանխավ շնորհակալ եմ:

Աստված օրհնի Ձեզ:

Նախ մենք պետք է հստակեցնենք, թե էվոլյուցիայի տեսություն ասելով ինչ նկատի ունենք, քանի որ ներկայումս կան էվոլյուցիայի բազմաթիվ տեսություններ, ինչպես օրինակ՝ պետք է տարբերակել «էվոլյուցիան» որպես կենսաբանական տեսություն և «էվոլյուցիոնիզմը»՝ որպես աշխարհայացք:

1. Եթե մենք նկատի ունենք դարվինիզմի և աթեիզմի առաջ քաշած էվոլյուցիայի տեսությունը, ապա այն միանշանակ հակասում է քրիստոնեական կրոնին:

2. Եթե մենք նկատի ունենք այնպիսի էվոլյուցիայի տեսությունը, ինչպիսին օրինակ՝ «Թեիստական էվոլյուցիոնիզմն» է, որը չի հերքում Աստվածաշնչյան արարչագործությունը և ընթացքը, չի հակասում մեր կրոնին: Այնուամենայնիվ, քրիստոնեությունը չի առաջնորդվում էվոլյուցիայի տեսություններով, որոնք հարափոփոխ են և ոչ հավաստի, այլ՝ հիմնվում է Սուրբ Գրքի և Սուրբ Հայրերի վարդապետության վրա:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․