Գրքեր
Օրհնեցէք Տէր Հայր: Եթէ նոյն օրուայ ընթացքին, նոյն սեղանին վրայ կարելի է միայն մէկ անգամ Պատարագ մատուցել, ինչպէ՞ս հապա ճրագալոյցի Պատարագները երեկոյեան կը մատուցուին եւ յաջորդ օրը Ս. Ծննդեան/Յարութեան Պատարագները կը մատուցուին (հաշուի առած որ եկեղեցական օրէնքի մէջ երեկոյեան ժամը 5-էն ետք արդէն յաջորդ օր կը համարուի):

Եթե վերլուծենք ճրագալույցի արարողակարգը, ապա կտեսնենք, որ «Հայր գթած» աղոթքից հետո (որը երեկոյան ժամերգության աղոթքներից մեկն է) սկսվում է ընթերցվածքները, այնուհետև Ս. Պատարագ և Ս. Պատարագի ավարտին նախատոնակ և ապա քարոզ և արձակման աղոթք: Այսու տեսնում ենք, որ Ս. Պատարագը տեղ է գտնում երեկոյան ժամերգությանը, իսկ ժամերգությունը ավարտվում է արձակման քարոզով և աղոթքով: Քանի որ Ս. Պատարագը ոչ թե ժամերգությունից հետո է, այլ ժամերգության մեջ և օրն էլ փոխվում է ժամերգությունից հետո, ուրեմն օրը փոխվում է Ս. Պատարագին հաջորդող նախատոնակից և արձակման քարոզ և աղոթքից հետո: Ուրեմն ոչ թե նույն օրն է կատարվում պատարագ նույն սեղավի վրա, այլ օրը փոխվում է Ս. Պատարագին հաջորդող արարողակարգից հետո և հաջորդ պատարագը կատարվում է հաջորդ օրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․