Գրքեր
Տեր Հայր աստված ինչու չթողեց Ադամին որ ուտի կենաց պտուղը ու ապրի հավիտյան

Աստծու արարչագործության ամեն ինչ բարի է (Ծննդ. 1:31) և Աստված կամենում էր հավիտենականությունը՝ անմահությունը: Աստված իր առաջին պատգամը կամ պատվիրանը տվեց մարդուն՝ ասելով․ «Չանեք սա» (Ծննդ.(2:17), և կարևոր չէ, թե ինչ պիտի չանեին, կարևոր է, որ կատարեին Աստծու պատգամը: «Երբ ուտեք մահկանացու կդառնաք» (Ծննդ.2:17). ուտելով՝ այսինքն՝ այդ արարքը գործելով, մարդը անտեսեց Աստծու պատգամը, այդ պատճառով էլ մահ ժառանգեց: Մարդը, սատանային մարմնավորած օձին լսելով, կերավ պտուղը (Ծննդ.3:4), այնինչ պետք է լսեր Աստծուն և չուտեր: Չարին լսելով՝ մարդը մեղք է գործում, այդ պատճառով է, որ զրկվում է հավիտենական կյանքից։ Փաստորեն մարդը լսեց սատանային և ոչ թե Աստծուն։ Աստված մարդուն մահկանացու չէր ստեղծել և նրա կյանքի համար ժամանակ չէր սահմանել դրախտում։ Պողոս եպս․ Ադրիանուպոլսեցին իր «Զանազանություն հինգ դարուց» աշխատության մեջ ասում է․ «Այդ ծառը որևէ զորություն չուներ, մի հասարակ ծառ էր, նույնիսկ անունն ու պտուղը հայտնի չեն, ծառի առանձնահատկությունը Աստծու կարողությունն ու զորությունն է» (Ա հատոր, Վաղարշապատ, 1902 թ․)։ Ծառը բարու և չարի գիտության ծառ է կոչվում (Ծննդ․ 2։9), որովհետև այդ ծառի պտղի ճաշակումով մարդը ճանաչեց չարին, այսինքն՝ սատանային և բարուն՝ Աստծուն։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․