Գրքեր
Մարդու արտաքին և ներքին աշխարհները
17/05/2024
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝ .....
Ծնողական օրինակ
16/05/2024
- Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում: - Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով: Պետք է ասել, որ  մայրն է երեխաներին մեծ օգնություն .....
Քրիստոնյան և աշխարհը
15/05/2024
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից: Մարտնչում է, որովհետև փորձում է կյանքի ուղին տանել դեպի այլ ուղղությամբ, որն աստվածաշնչյան հասկացությամբ կոչում ենք մեղքի ուղի: Սա մի համակարգ է, որը սկզբնապես անտեսանելիորեն, այնուհետև շոշափելի կերպով ավերում ու ոչնչացնում է ամեն ինչ: Եթե մարդկությունը չզատագրվի այս ուղղուց, նրա ամբողջական երջանկության մասին խոսելն անիմաստ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի նվիրական օրերից մեկը
14/05/2024
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել .....
Համբարձման տոնին սիրահայ համայնքը մեկնեց ուխտագնացության
13/05/2024
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնակատարության երկրորդ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու  սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ  Գերաշնորհ Տ. Նավասարդ արք.  Կճոյանի օրհնությամբ և Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցին: Ուխտավորների ուղին հագեցած էր աղոթքով և շարականներով: Հասնելով Հայաստանի նշանավոր սրբավայրը՝ նրանք միասնական աղոթքի .....
Երեխաների հոգևոր վերածնունդը
11/05/2024
- Հա՛յր, երեխաների դաստիարակության համար միայն ծնողնե՞րն են պատասխանատու: - Հիմնականում ծնողները: Քանի որ նրանց դաստիարակությունից է կախված, թե երեխաները կդառնա՞ն արդյոք լավ հոգևորականներ, մանկավարժներ և այլն: Այնուհետև, իրենց հերթին, նրանք նույնպես կօգնեն թե՛ իրենց և թե՛ մնացած այլ երեխաներին: Պետք է նաև նշել, որ երեխաների դաստիարակության հարցում մեծ պատասխանատվությունը մայրն է կրում, այլ ոչ թե՝ հայրը: Եթե այն ժամանակահատվածում, երբ .....
«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»
10/05/2024
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին .....
«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
09/05/2024
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Քրիստոնեություն, եկեղեցի և մշակույթ
08/05/2024
Աշխարհում տարբեր կրոնական ուղղություններ են եղել և կան, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև տարբեր ազգերի մշակույթում: Հայտնի է, որ համաշխարհային մշակույթի շատ գլուխգործոցներ ստեղծվել են քրիստոնեական կրոնից ներշնչված: Ի՞նչ փոխհարաբերության մեջ են քրիստոնեությունն ու մշակույթը: Կրոնները սովորաբար ազդեցություն ունեն մշակույթի վրա, որովհետև ձևավորում են աշխարհայացք, նոր գաղափարներ, ընկալումներ, իսկ մշակույթը նյութական արժեքների, .....
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
07/05/2024
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․