Գրքեր

Ուխտագնացություն
Մարդը ստեղծվել է երկրի վրա, բայց ոչ թե երկրի, այլ երկնքի համար
Բավական է, որ մի որոշ ժամանակով մարդիկ անցնեն սիզամարգով, ապա անմիջապես կնշմարվի առաջ եկած արահետը: «Ես Հորից ելա և եկա աշխարհ և այժմ թողնում եմ աշխարհը և գնում Իմ Հոր մոտ» (Հովհ. 16:28),- ասում է Քրիստոս: Աշխարհի Փրկիչը՝ Քրիստոս, աշխարհ գալով, Իր հետևորդների համար հարթեց փրկության ուղին: Այս ուղին քրիստոնյային հիշեցնում է, որ ինքը ստեղծվել է երկրի վրա, բայց ոչ թե երկրի, այլ երկնքի համար։ Փրկության ուղով հաստատուն ընթանալու համար քրիստոնյան .....
«Զորավոր» երիտասարդաց միության վարդավառյան ուխտագնացությունը
Հուլիսի 24-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Երիտասարդ ուխտավորները տոնական Ս. Պատարագին մասնակցեցին Սաղմոսավանքում (13-րդ դ.): Ազգային ավանդությունն այս սրբավայրի մասին պատմում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Արագած լեռան վրա ճգնելիս .....
Ժամանակը վերագտնելու պարզ ուղիներից մեկը
Ժամանակն այսօր շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում։ Մարդկանց մեծամասնությունը ժամանակի արագընթաց հոսքի մեջ կորցնում է ներկան ապրելու հնարավորությունը: Այնինչ այս մրցավազքի մեջ անհրաժեշտ է կանգ առնել, վերագտնել ժամանակը և վերագտնել այն Աստծով:  Քրիստոսի հետևորդը ժամանակը վերագտնում է Աստծու հետ հաղորդակցությամբ, պահեցողությամբ և բարեգործությամբ: Այսինքն՝ ներկան ապրելով աստվածային ներկայության՝ անանց ուրախության մեջ: Այս տարի՝ .....
«Զորավոր արանց» միության աղոթքի ուղին
Ժամանակակից աշխարհում մեղքի և գայթակղության բազմապատկումը քրիստոնյային առավել է ուղղորդում պահեցողության և աղոթքի:  Եթե միայն նյութականի մասին մտածող անձն ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն իր մարմնի մասին՝ անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն անգամ գոյություն էլ չունի, ապա քրիստոնյան իր մարմինը խնամելուց զատ ամենայն ջերմեռանդությամբ խնամում, սնում և մաքրում է իր հոգին:  Տան, մերձավորի, երկրի և շրջապատող .....
«Զորավոր արանց» միության ուխտի ուղին
Հունիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ուխտի մեկնեց Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Ծաղկեվանք: Արայի լեռան մի այրի մեջ գտնվող այս սրբավայրում, որտեղ ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը, ուխտավորները, սրբուհու բարեխոսությունը հայցելով, միասնական աղոթք բարձրացրին առ Տեր Հայաստան ու Արցախ աշխարհների .....
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի առաջին ուխտի ուղին
Մարդու ողջ կյանքը՝ սովորությունները, բնավորությունը, պատասխանատվության զգացումը, դժվարություններին դիմակայելու կարողությունը, հայրենավեր և եկեղեցասեր լինելու հանգամանքը, պայմանավորված է մանկության տարիների դաստիարակությամբ։ Հոգու դաստիարակության համար ամենակարևոր ժամանակը վաղ մանկությունն է: Եկեղեցիներին կից հաստատված կիրակնօրյա դպրոցները քրիստոնեական դաստիարակությամբ ձգտում են երեխաներին հոգևոր ճիշտ ուղղվածություն տալ, դեռ .....
Համայնքի աղոթքի և խոկման հերթական ուղին
Քրիստոնյայի համար հոգևոր կյանքի սկիզբը ինքնաճանաչողությամբ և ինքնամաքրմամբ դեպի Աստված ընթանալն է: Ըստ հայրաբանությամբ՝ քրիստոնյան նա չէ, ով հավատում է Փրկչի աշխարհ գալուն, հանուն մարդկության փրկության Նրա չարչարվելուն, խաչվելուն և հարություն առնելուն, քանի որ այդ ամենին դևերը ևս հավատում են և սարսափում (Հակոբ. 2:19), այլ քրիստոնյան նա է, ով տեսնում է իր մեղավորությունը, ինչի համար ցավում է և ջանում է ապաշխարությամբ դեպի Աստված ընթանալ: .....
Երիտասարդները Հոգեգալստյան տոնը նշեցին ուխտագնացությամբ
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշեց հունիսի 5-ին: Սուրբ Հոգու էջքի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը նշեց ուխտագնացությամբ: Մինչ ճանապարհ ընկնելը երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությանն ու բարեմաղթանքին արժանացան: Տեր Հայրը մաղթեց երիտասարդներին, որ ոչ միայն Սուրբ Հոգու շնորհներով լցվեն, այլև հարստանան նրանցով և իրենց կյանքում .....
«Քառասունք յարութեան» ավարտը սիրիահայերը նշանավորեցին ուխտագնացությամբ
Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ Քրիստոսի Հարության փառաբանությանը նվիրված «Քառասունք յարութեուն»-ը՝ Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շրջանը, մոտենում է իր ավարտին: Իսկ այս շրջանը եզրափակող Համբարձման տոնի անբաժան մասն են կազմում ուխտագնացությունները: Մայիսի 25-ին՝ Համբարձման տոնի նախօրեին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց .....
Ս.Խաչի Երևման տոնին երիտասարդները հաղորդ դարձան Քրիստոսի խաչափայտի մասունքի օրհնությանը
Մայիսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Խաչի Երևման տոնը: Տոնի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված տոնական Ս. Պատարագին, ապա սիրո ճաշից հետո ուխտի մեկնեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5-րդ դ.):  Երիտասարդների աղոթքի ուղին նրանց առաջնորդեց այն սրբավայր, որը քսան տարի առաջ՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, վերաօծվել էր: Հնագույն այս սրբավայրում .....
Ուխտի հերթական ուղին՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղության
Հարափոփոխ այս աշխարհում քրիստոնյան հոգու պահանջ ունի՝ ուխտի ճանապարհ անցնելու, Աստծու հետ միավորվելու և զորանալու, որպեսզի Աստծով հաղթահարի այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ առկա են իր ճանապարհին: Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, անցավ ուխտի ճանապարհ, որ նրան առաջնորդեց Մոշաղբյուրի Ս. Հովհաննես Կարապետի, ապա Խոր Վիրապի վանքեր: .....
Ոտքով ուխտագնացություն՝ համայնքի հոգևոր աճին և զորացմանն ուղղված
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով .....
Միասնական աղոթք՝ Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում
Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր .....
«Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միության ուխտագնացությունների շարքը Մեծ պահքի ընթացքում
Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության .....
«Զորավոր արանց» միության հերթական ուխտագնացությունը
Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի: Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․