Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Կատարյալ առաքինության մասին
Հայր Պիմենը պատմում էր, թե. «Ինձ մոտ բնակվում էր մեկը, ով ինձնից վերցրել էր մեծ սքեմն ու ահագին ուտելիք: Նա ինձ ասում էր, թե սաստիկ սիրում է ինձ: Ես նրան ասում էի, թե՝ չգտա մեկին, որ սիրեր ինձ այնպես, ինչպես ես՝ նրան. եթե դու նեղանաս ինձնից, կհեռանաս սիրուցդ, իսկ ես, որքան էլ վիրավորանքներ ստանամ քեզնից՝ չեմ հեռանա քո սիրուց: Եվ որոշ ժամանակ անց նա սկսեց չարախոսել և զրպարտել ինձ, ինչը շատերից էի լսում, որոնք գալիս­պատմում էին ինձ. իսկ ես պատասխանում .....
Կոշիկները
Մի անգամ գնացք նստելիս Գանդիի կոշիկը ոտքից ընկավ ռելսերի վրա: Նա չկարողացավ վերցնել այն, քանի որ գնացքն արդեն շարժվում էր: Ի զարմանս իր ուղեկիցների՝ Գանդին հանգիստ հանեց մյուս կոշիկն ու նետեց առաջինին հնարավորինս մոտ: Երբ նրան հարցրին, թե ինչու այդպես վարվեց, նա ժպտալով պատասխանեց. «Որպեսզի այն գտնող աղքատը դրա զույգն ունենա»   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց և ասաց. «Ինչո՞ւ խոնարհվեմ և ընկնեմ նրա առաջ, ով իմ հանդեպ թշնամություն ունի և չի մաքրում իր սիրտն իմ նկատմամբ»: Ծերն ասաց. «Ինձ ճշմարի՛տն ասա` դու քո սրտում քեզ արդար չե՞ս համարում, երբ քեզ խոնարհեցնում ես նրա առաջ, թե` նա՛ իմ հանդեպ հանցանք գործեց, իսկ ես հանուն պատվիրանի խոնարհվում եմ նրա առաջ»: Եղբայրն ասաց.«Այո՛, այդպես է»: Ծերը նրան ասաց. «Դրա համար էլ Աստված չի օգնում նրան՝ անսալու քեզ .....
Խաչակնքվելու զորությունը
Մի օր հայր Ամբակումը տերողորմյայով աղոթում էր ժայռերից մեկում, երբ հանկարծ դևը հայտնվեց նրան լույսի հրեշտակի կերպարանքով և ասաց. - Ամբակո՛ւմ, Ամբակո՛ւմ, Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քեզ դրախտ տանեմ, որովհետև արդեն հրեշտակ ես դարձել: Թռչե՛նք միասին: Հայր Ամբակումը շփոթվեց և վախեցած պատասխանեց. - Ես ինչպե՞ս կարող եմ թռչել: Դու թևեր ունես և կարող ես թռչել: Թվացյալ հրեշտակն ասաց. - Դու էլ թևեր ունես, Ամբակո՛ւմ, որովհետև հրեշտակ ես դարձել, .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Հովսեփը հարցրեց հայր Պիմենին չար և ունայն խորհուրդների մասին, որ ծնվում են մարդու մեջ: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը վերցնի օձերին ու կարիճներին, գցի մի ամանի մեջ և ամուր փակի, որոշ ժամանակ անց բոլորը կսատկեն. նույնպես և դիվական չար խորհուրդները՝ համբերության միջոցով կսատակվեն և կանհետանան»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Բեռը
Մի մարդ իմաստունին հարցրեց. - Դու հայտնի ու հարգված մարդ ես և կարող էիր շատ հարուստ լինել, հապա ինչո՞ւ հարստության չես ձգտում: - Ես կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ ունեմ,- պատասխանեց իմաստունը: - Բայց կարող էիր շատ ավելի ունենալ,- առարկեց մարդը: - Իր շուրջն անհաշվելի բարիքներ հավաքող մարդը նման է ճամփորդի, որը ճանապարհին հանդիպած արժեքավոր ամեն ինչ հավաքել է, հետո շալակած տարել այդ ամենը՝ կքելով իր բեռի սարսափելի ծանրության տակ: Իսկ երբ .....
Արիության և համբերության մասին
Մի ծերի հարցրին, թե. «Ի՞նչ է նշանակում մարգարեի խոսքը, թե՝ որպես եղջերուն է փափագում աղբյուրների ջրերին» (Սաղմ. ԽԱ 2): Եվ պատասխանեց` ասելով. «Եղջերուն միշտ ճիճուներից, սողուններից և օձերից խայթվում է, նրանց թույնից այրվում և ցամաքում է, պապակում է աղբյուրների ջրերին: Այդպես էլ մարդկանց միտքը. զանազան ցնորքներից և բանսարկուի խայթոցներից, օձատեսիլ ցանկություններից ու թունալից խուժադուժ ախտերից հալածված և պապակած՝ այն աղբյուրին է .....
Սուրբ Մարտինիանոսի սխրանքը
Հայր Անտոնը պատմում էր, որ երբ պատանի էր, իրենց մենաստանում համարյա բոլոր վանականները տարեց մարդիկ էին: Նրանք պատանուն ուղարկում էին վանքում աշխատողներից մեկին օգնելու ձուկ որսալ, քանի որ մենաստանն ապրում էր ձկնորսության հաշվին: Մի անգամ այդ մարդու դուստրն եկավ ու հորն ասաց, որ շտապ տուն գնա՝ անհետաձգելի գործի պատճառով, իսկ ինքը մնաց՝ միաբանի հետ աշխատելու: Այդ խեղճը կրքով բռնվեց և ինքն էլ լիովին չգիտակցելով, թե ինչ է անում, նետվեց պատանու .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի եղբայր ընկավ մեղքի մեջ և գնալով հայր Ղովտի մոտ՝ փոթորկվում էր, դուրս ու ներս էր անում և չէր կարողանում տեղում նստել: Հայր Ղովտը նրան հարցրեց. «Ի՞նչ է եղել քեզ, եղբա՛յր»: Եվ նա ասաց նրան. «Մեծ մեղք գործեցի և չեմ կարողանում հայրերին խոստովանել այն»: Ծերը նրան ասաց. «Խոստովանի՛ր ինձ, և ես քեզ հետ կվերցնեմ քո մեղքը»: Այնժամ նա պատմեց նրան, իսկ ծերն ասաց. «Քաջալերվի՛ր, որովհետև ապաշխարություն կա: Ուրեմն գնա՛, նստի՛ր այրում և .....
«Աստվածավախ» գողը
Մի գող կար, որ սնոտի սեր էր տածում Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի հանդեպ, և ամեն անգամ գողության գնալիս մոմ էր վառում սրբի պատկերի առջև: Եվ կարիք չկա այս գողի վրա ծիծաղելու՝ ասելով, որ նրա հիմարությունը ակնհայտ է, քանի որ ինքներս էլ հաճախ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս՝ առանց տեսնելու դրանց անհեթեթությունը: Այսպիսով, գողը մոմ էր վառում և խնդրում սրբի օգնությունը: Երկար ժամանակ ամեն ինչ հարթ էր ընթանում, և նա այդ հաջողությունը վերագրում .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր բնակվում էր միաբանությունում և սատանայի ներգործությամբ հաճախակի էր ընկնում պոռնկության մեջ: Եվ համբերելով՝ բռնադատում էր իրեն չթողնել կրոնավորությունը, և աղոթքը սկսելուն պես հառաչանքով աղաչում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, տեսնում ես իմ նեղությունը. բռնադատի՛ր ինձ, Տե՛ր, կամենամ թե չկամենամ` փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի ես` որպես հող, մեղքն եմ սիրում, իսկ Դու՝ որպես Աստված և որպես ամենազոր, արգելի՛ր ինձ: Եթե արդարին ողորմես` մեծ բան .....
Մարդկային կյանքի իմաստը…
Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց. «Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով թե՛ ինքս մեղքի ճահճում հայտնվեցի, թե՛ այլոց ինձ հետ .....
Կատարյալ առաքինության մասին
Մակարիոս երանելին մի գրագրի մոտ Գիրք պատվիրեց իր համար: Վճարելուց հետո մեկը, գիտենալով դա, Մակարիոսի անունից գնաց և վերցրեց այն: Մակարիոսը եղբայրներից մեկին ուղարկեց Գրքի հետևից, իսկ գրագիրը, սաստիկ բարկանալով, կամեցավ գնալ խաբողի մոտ, անպատվել նրան և Գիրքը ետ վերցնել: Լսելով այդ` Մակարիոսն աղերսագին խնդրանքներ ուղարկեց գրագրին` ասելով. «Մենք Գիրքը վերցնում ենք, որպեսզի դրանից հեզություն և համբերություն սովորենք: Թո՛ւյլ տուր, թող նա .....
Մի՛ շտապեք նեղսրտել
Միգուցե գիտեք, որ սեպտեմբերի 11-ին երկնաքերերի վրա հարձակման ժամանակ դրանում տեղակայված մեծ ընկերություններից մեկի ղեկավարը ողջ էր մնացել, քանի որ այդ օրն առաջին անգամ որդուն մանկապարտեզ էր տարել: Մի երիտասարդ էլ ողջ էր մնացել, քանի որ նրան ուղարկել էին խանութ: Մեկ ուրիշը խցանման մեջ էր հայտնվել: Մյուսն ուշացել էր ավտոբուսից: Մի կնոջ երեխան էլ անընդհատ շեղվում էր այլ բաներով և չէին հասցրել ժամանակին դուրս գալ տնից: Իսկ մի տղամարդ .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Հովհաննես Կարճահասակն ասաց. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: Այդպես և հոգու տան շինության հիմքը ընկերոջ սերն է, քանզի նախ նրան ես շահում, որովհետև եղբոր սիրուց են կախված Քրիստոսի բոլոր պատվիրանները»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․