Գրքեր

Երիտասարդներին
«Միմյանց համար աղոթք արեք…»
Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի .....
Իրապես ճանաչելով ինքդ քեզ հասկանում ես Աստծուն
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը:  Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը: Երբ մեծահարուստ .....
«Բարի անունը լավ է մեծ հարստությունից»
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի .....
Մերձավորի համար զգացած ցավն օգնում է ընտանիքին
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի: Դե էլ ինչպե՞ս Աստծո Բարեշնորհությունը .....
Թույլ տանք Աստծուն ղեկավարելու մեր կյանքերը
- Հա՛յր, Ավետարանում ինչո՞ւ է Աստծո Արքայությունը մանանեխի հատիկի նմանվում «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13:31, 32): - Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն, երբ այն մեծանում է՝ դառնում է մեծ թուփ: Թռչունները .....
Որքան շատ է մարդ տրտնջում, այնքան ավելի է իրեն կործանում
«Սիրելով Աստծուն, ընդունելով Նրա մեծագույն Զոհաբերությունն ու բարիքները, ինչպես նաև գիտակցաբար ստիպելով ինքն իրեն ընդօրինակել սրբերին՝ մարդն արագորեն սրբագործվում է՝ դառնում է խոնարհ, զգում է իր կյանքի անվայելուչ լինելն ու իր անշնորհակալ վերաբերմունքն Աստծո նկատմամբ» - Հա՛յր, որտեղի՞ց է սկսվում տրտունջն ու ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից: - Տրտունջի պատճառը սեփական դժբախտության զգացումն է, իսկ դրանից կարելի է ազատվել Աստծուն .....
Չարհամարհենք միմյանց
Սիրելի՛ ընթերցող, այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ կամենում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Ամենքս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթը և հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով և դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյո՞ք կիրառում և կատարում ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները: Քրիստոս Աստված ասում է. «Սիրեցե՛ք միմյանց» .....
Քրիստոնյան և աշխարհը
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից: Մարտնչում է, որովհետև փորձում է կյանքի ուղին տանել դեպի այլ ուղղությամբ, որն աստվածաշնչյան հասկացությամբ կոչում ենք մեղքի ուղի: Սա մի համակարգ է, որը սկզբնապես անտեսանելիորեն, այնուհետև շոշափելի կերպով ավերում ու ոչնչացնում է ամեն ինչ: Եթե մարդկությունը չզատագրվի այս ուղղուց, նրա ամբողջական երջանկության մասին խոսելն անիմաստ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․