Գրքեր

Իրադարձություններ
«ԵԹԵ ՉԴԱՌՆԱՔ ՈՒ ՉԼԻՆԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՊԵՍ, ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՔ ՄՏՆԻ» Մատթեոս ԺԸ 3
Սիրելի՛ մանուկներ, Ամառային այս լուսապայծառ օրն առավել քան արժևորվում է ձեզ նվիրված տոնի բերկրալից ակնթարթներով: Արև և պայծառություն, լույս և ներդաշնակություն, ժպիտ և հուզում. այս ամենն արտացոլումն են ձեր խինդառատ աչքերի և անմեղ ու անաղարտ հոգիների, ձեր վարակիչ անմիջականության: Ձեզանով մենք՝ մեծերս, դառնում ենք առավել բարի և սիրով լի, այլ խոսքով՝ մենք էլ ձեր պես մանուկ ենք դառնում: Դուք մեր կյանքի բուրավետ ծաղիկներն եք: Տատիկ-պապիկների .....
Օրհնվեց արցախյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում բացվեցին Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը և պուրակը։ Օրհնության կարգը կատարեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը։ Արարողությանը ներկա էր ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Խաչքարը տեղադրվել է .....
Բացվեց Մխիթար Գոշի դիմաքանդակը
Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի փաստաբանների պալատի մոտ տեղադրված՝ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացմանը։ Միջոցառումը Սրբազան հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով։ Գոշի դիմաքանդակը Փաստաբանների պալատին է նվիրաբերել Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ միջնադարյան հայ ականավոր հոգևորականի .....
Նավասարդ Սրբազանը մասնակցեց Նժդեհի արձանի բացմանը
Մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Գարեգին Նժդեհի արձանի բացմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի, գիտության ու հասարակական գործիչներ:  Տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին` Նավասարդ Սրբազանն ի մասնավորի ասաց. «ԻՄ ՀՈԳԻՆ ԵՐԿՈՒ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ՝ ԱՍՏՎԱԾ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի .....
Մաղթանք շրջանավարտներին
Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց անունից հղում ենք մեր բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն ուրախ և հուզումնալից «Վերջին զանգ»-ի առթիվ: Ձեր առջև լայնորեն իր դռներն է բացել կյանքը, և դուք ինքնադրսևորման և արարման մեկնարկ եք վերցրել: Այլևս դուք առավել ազատ եք, և անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել տրված ազատության մեջ: Դպրոցը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից տարեկան ժողովը
Մայիսի 25-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ: Եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգությանը: Այնուհետև Գևորգյան հոգևոր .....
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Արշալույս քրիստոնեության հայոց» գիտաժողովը
Մայիսի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Արշալույս քրիստոնեության հայոց» գիտաժողովը։ Գիտաժողովին հայ գործընկերների հետ մասնակցում էին նաև գիտնականներ Լեհաստանից ու Ռուսաստանից։ Հյուրերի շարքում էր նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորական, լեզվաբան, պատմաբան և աստվածաբան Հայր Հովհաննես Գուայտան։ Ողջունելով ներկաներին` Սրբազան .....
Հաստատվել են Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը
Հաստատվել են ս.թ. հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Տարբերանշանի նկարագրությունը. Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել .....
«Ես ձեր մեջ եմ»
Այս խորագիրն էր կրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների համատեղ մասնակցությամբ ներկայացումը, որ տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրիչը կիրակնօրյա դպրոցի մանկավարժ և տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույան էր: Հանդիսատեսի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների
Ամեն տարի մայիսի երրորդ կիրակին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ընդունված է հիշել այն մարդկանց, որ մահացել են ՁԻԱՀ-ից: Առաջին անգամ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Այդ օրն իրականացվող յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի ողջ աշխարհով մեկ հասարակության և կառավարության ուշադրությունը .....
Մայիսի 14-ին կրկին անգամ բաշխվեց «Զորավոր» Ավետարանի օրհնությունը
Տիրոջ ողորմածությամբ 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Սբ. Թադեի վանքում, ապա՝ Սբ. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն չորրորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա .....
Սիրիահայերի մասնակցությունը մայիսյան ժամերգություններին
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց ավանդույթին հավատարիմ, մուտք գործեց մայիսյան ժամերգությունների շրջան: Յուրաքանչյուր սիրիահայի համար մայիս ամիսը սիրելի է և սպասելի՝ որպես մայիսյան ժամերգությունների մի ընթացք, որ նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնին: Մայիս ամսվա յուրաքանչյուր չորեքշաբթի .....
«Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդես. հին ավանդույթները վերականգնվում են
Մայիսի 10-ին ԱՀԹ-ի առաջնորդարանում Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 4060 համարը կրող բժշկարար զորությամբ հռչակված «Զորավոր» Ավետարանին: Այս Ավետարանն արդեն երեք տարի է, ինչ մայիսի 14-ին՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրը, Մատենադարանից բերվում է Զորավոր Սբ. Աստվածածին .....
«Հաղթանակի աղոթք» առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում
Մայիսի 9-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Այն նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամները: Եկեղեցում հավախմբված երիտասարդներն ու զինվորները Սրբազան հոր առաջնորդությամբ աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․