Գրքեր

Ուխտագնացություն
«Մարդը մշտական ուխտավոր է Աստծո առաջ»
Հայ ուխտավորը մտորելու առիթ է ունենում, երբ անցնում է մի ճանապարհով, որով դարեր առաջ առաջին անգամ հայ ուխտավորները, հավատքով ու աղոթքով հաղթահարելով դժվարանցելի ուղին, հավատքով ու աղոթքով շաղաղված վեր են հառել դեպի երկինք նայող հավատքի տաճարը: Պտղաբեր նրանց ուղին հավատաբույր և աղոթաբույր զարմանահրաշ մի ժառանգություն է թողել հաջորդ դարերի ուխտավորների համար: Այսօր նույն այդ ճանապարհով շատ ավելի հեշտությամբ է անցնում հայ ուխտավորը, .....
«Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ճանապարհը
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղատացիներ 6:14), Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերելով՝ պատարագիչ քահանան անդրադարձավ «Սուրբ Խաչի երևման» տոնին, նաև Սբ. Կիպրիանոսի դարձի հետ կապված հետևյալ խոսքերին՝ եթե Խաչը այսքան զորավոր է, ապա Խաչյալը որքան զորավոր է: Ապա նշեց՝ ասելով. «Քրիստոս Իր խաչելությամբ հաղթեց չարին՝ փրկություն շնորհելով ողջ աշխարհին: Խաչի երևումով Աստված հիշեցնում .....
Փրկության ճանապարհը
Երբ նպատակը ճանապարհ է ընկնում  այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն  ուղղորդողը`  իրագործման այն մեծ ուժն ու  հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից,  միևնույն է ափ է հասցնում:  Աստծո հանդեպ  հավատարմության և ինքնանվիրաբերման  ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը  ստանում է հենց Բարձրյալից:                                         .....
Ուխտագնացություն Տաթև
  Գիշեր է: Դեռ չէր հասցրել նույնիսկ արևը դուրս գալ, բայց մենք արդեն դուրս ենք եկել տանից և մեր քայլերն արագացնելով ուզում ենք վայրկյան առաջ հասնել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ` մի ողջ միություն մեզ սպասող: Ճանապարհը լուսավորում է լուսնի լույսը, սառած ձեռքերը շփում ենք իրար տաքացնելու հույսով և այդ շփմանը համահունչ մեր ոտքերն են առաջ գնում և ... մենք ճիշտ ժամին ճիշտ տեղում ենք : Կիսաքուն, .....
Միայն իր անձի համար ապրողը, բնավ չի ապրում
Սուրբ հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնի օրը մի խումբ ուխտավորներ «Տերունական» և ճանապարհից առաջ աղոթքներն ասելուց հետո մեկնեցին միջնադարում չորս գլխավոր աթոռներից մեկը հանդիսացող ուխտավայրը: Նրանք՝ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն էին, որ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնեցին Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում ուխտավորները մասնակցեցին գիշերային և առավոտյան ժամերգությանը: Նրանց .....
Ուխտի ճանապարհ. նորոգվում ենք և հարստանում
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր. Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ, Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ, Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ, Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն, Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր, Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ: Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․