Գրքեր

Արիության և համբերության մասին

Մի երևելի ծեր, որ բնակվում էր Թեբայիդում, սովորություն ուներ ամեն երեկո խրատել աշակերտին, աղոթել նրա վրա և ապա արձակել՝ գնալու իր մահիճը: Եվ եղավ, որ խոսելիս քունը պատեց նրան, և այդպես մնաց մինչև կեսգիշեր: Եվ աշակերտը, յոթն անգամ նեղսրտելով իր մտքում, կամենում էր գնալ և ննջել, սակայն դիմացավ և չգնաց. և ծերն արթնանալով` աղոթեցին և գնացին: Եվ տեսիլք տեսավ ծերը. ահա նրա առաջ կային յոթ թագավորական թագեր, և ասվեց նրան. «Դրանք քո աշակերտն ստացավ այս գիշեր»: Ուշքի գալով` ծերը կանչեց աշակերտին և հարցրեց, թե ի՞նչ էր արել այդ գիշեր, և աշակերտը պատմեց իր խորհուրդները: Փառավորեց ծերը Քրիստոսին, որ այսպիսի փոքր համբերության համար տալիս է այդպիսի հատուցում, սակայն աշակերտին չհայտնեց իր տեսիլքի մասին, բայց օգտակարության համար պատմեց մյուս եղբայրներին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․