3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Եթե սեր չունեմ, ես ոչինչ չարժեմ»

Մարտի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սերա Շահինյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը: Սիրիայում սկիզբ առած պատերազմի պատճառով Սերան իր ամուսնու՝ Կարագուլեյան Սեբուի (41 տ.), յոթնամյա զույգ տղաների և սկեսուրի հետ երեք տարի առաջ եկել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Տիգրան Մեծ 36ե բն.3 հասցեում: Կարագուլեյան ընտանիքը ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած. Սերայի ամուսինը մշտական աշխատանք չունի, նա էլ չի կարողանում աշխատանք գտնել: «Եթե Սիրիայում գտնվող մեր տունն ավերված չլիներ, ապա այն կվաճառեինք և քիչ թե շատ մեր կարիքները կհոգայինք այստեղ»,- ասաց Սերան և շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

«Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ»,- ասում է Պողոս առաքյալն իր սիրո օրհներգում (Ա Կորնթ. 13:2): Առաքինությունների հիմքում սերն է, որոնք բխում են սիրուց, ինչպես արևի ճառագայթները՝ արևից: Իրականում չկա բարիք առանց սիրո: Եկեղեցու հայրերը նշում են, որ Պողոս առաքյալը, բոլոր պարգևները թվարկելով, վերադառնում է նրանց աղբյուրին: Նա չի ասում, եթե սեր չունեմ, ես փոքր եմ կամ աղքատ, այլ՝ ոչինչ չարժեմ: Բոլոր պարգևները օգտակար են, բայց փրկում է սերը:

 

Կարինե Սուգիկյան

16.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․