24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր

Գագիկ Ավետիսյան

Ծնվել է 1951 թվականին, Երևան քաղաքում։ 

1970-1976թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանում:

1977-1979թթ. աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։ 

1979թ. փոխադրվել է աշխատելու ՀԽՍՀ Արդարադատության նախարարություն՝ որպես դատական մարմինների վարչության խորհրդատու:

1981-1983թթ.  աշխատել է ՀԽՍՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։ 

1983-1991թթ. աշխատել է որպես Բաղրամյանի շրջանի ժողդատարանի դատավոր: 

1991-1998թթ. հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավոր։ 

1998թ.-ից աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում՝ որպես ավագ դատախազ։ 

2003թ.-ից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետի պաշտոնը:

2007թ.-ից զբաղեցրել է ՀՀ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչության պետի պաշտոնը։ 

2008թ.-ից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Համատեղության կարգով աշխատել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումում, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական ինստիտուտում, դասավանդել իրավունքի հիմունքներ, քրեական, քրեական դատավարության իրավունք առարկաները։ 

«Քրեական իրավունքի հիմունքներ» առարկան դասավանդել է դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսված դատավորների և դատախազների համալրման կադրերի դասընթացներում, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, դատավորների որակավորման դասընթացներում։

2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2014թ.-ի հոկտեմբերի 15-ին ընտրվել է ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ատենապետ:

 

 

31.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․