Գրքեր

Հոգում պետք է մի այնպիսի բան լինի, որ գրավի Քրիստոսի ուշադրությունը

- Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։

Թեև ես ինձ շատ տկար եմ զգում, հասկանում եմ, որ չեմ հասել այնքան բաղձալիին, միևնույն է, չեմ հուսահատվում։ Ինձ մխիթարում է այն, որ, ինչպես ձեզ ասացի, թևաթափ չեմ լինում, այլ ջանքերին նոր ջանքեր եմ ավելացնում։ Բայց, միևնույն է, չեմ անում այն, ինչ ուզում եմ․․․ Աղոթեցեք ինձ համար։

Փորձեմ մի շատ կարևոր գաղտնիք հայտնել՝ գլխավոր խնդիրն այն է, որ ես չեմ կարող կատարելապես սիրել Քրիստոսին առանց Նրա շնորհի։ Բայց Քրիստոս չի շտապում Իր սերը բացահայտել ինձ, որովհետև իմ հոգում չկա մի այնպիսի բան, որը կգրավի Նրա ուշադրությունը։

Հնարավոր է, որ հենց այդ ինչ-որ բանն է պակասում իմ մեջ, ուստի խնդրում եմ Աստծուն՝ ասելով․ «Ես խիստ տկար եմ, Քրիստո՛ս իմ։ Միայն դու կարող ես Քո շնորհի միջոցով արժանացնել ինձ դրան, ինչպես որ Պողոս առաքյալին, որը ուրախանում ու պարծենում էր, որպեսզի ես էլ նրա հետ ասեմ․ «Կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․ 2։20)։

Ես անընդհատ դրանով եմ զբաղված։ Փորձում եմ Քրիստոսին սիրելու միջոցներ գտնել։ Այդ սերն անհագ է։ Որքան շատ ես սիրում Քրիստոսին, այնքան շատ ես մտածում, որ չես սիրում Նրան, և այնքան շատ ես փափագում սիրել։ Եվ ինքդ էլ չնկատելով՝ ավելի ու ավելի վեր ես բարձրանում։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

06.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․