Գրքեր

Մանվել Բաբայան

Ծնվել է 1949 թվականի մայիսի 7-ին, Երևանում։

1956-1966թթ. սովորել է Երևանի № 55 միջնակարգ դպրոցում։

1966-1971թթ. սովորել է Երևանի պոլիտեխ­նիկական ինստիտուտի մեխանիկա-մեքե­նաշինական ֆակուլտետում, մասնագիտու­թյամբ՝ մեքենաշի­նա­կան արդյունաբերության ավ­տոմա­տա­ցում և կոմպլեքսային մեքենայացում:

1971 թվականին աշխա­տանքի է ընդունվել Էլեկտրամեխանիկայի համամիութենա­կան գիտա­հետա­զոտական ինստի­տուտի Երևանի բաժան­մունքում որպես ինժեներ: Նույն ինստի­տու­տում հետագայում աշխատել է հետևյալ պաշտոններում. 3, 2 և 1 կարգի կոնստրուկտոր, առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, փոշեմետալուրգիայի գիտահետազոտական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական բաժնի վարիչ:

1985-87թթ. աշխատել է Մետաղափոշուց իրերի պատրաստման փորձնական գործարանում որպես տնօրենի պաշտոնակատար:

1987-1989թթ. աշխատել է Մետաղափոշուց իրերի պատրաստման փորձնական գործարանում որպես տնօրեն:

1989-1990թթ. աշխատել է Երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործության «Օմեգա» ինժեներական կենտրոնում որպես գիտահետազոտական բաժնի վարիչ:

1990-1992թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի ժողկրթության և գիտության բաժնում որպես առաջատար մասնագետ:

1992-2015թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունում, որպես արտոնագրային ինֆորմացիայի բաժնի պետ (2005թ․ արտոնագրային վարչությունը վերանվանվելով որպես մտավոր սեփականության գործակալություն վերակազմավորման արդյունքում հայտնվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ):

2015թ. փետրվարից մինչև դեկտեմբեր աշխատել է «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ-ում որպես տեխնիկական խորհրդատու:

2016թ․ վերադարձել է Մտավոր սեփականության գործակալություն։

1995-2013թ․ եղել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ծխական խորհուրդի անդամ։

2016թ. դեկտեմբերին ընտրվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ծխական խորհուրդի անդամ։

 

 

 

27.09.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․