Գրքեր

Միևնույն վայրը

Խխունջը հարցնում է մրջյունին.

- Ինչո՞ւ ես այդքան մեծ բեռով համառորեն փորձում բարձրանալ այդ բլուրը, երբ արդեն երեք օր չարչարվում ես, բայց նույն տեղում ես գտնվում:

Մրջյունը պատասխանում է.

- Ո՛վ խխունջ, երեք օր ինքդ ես նույն վայրում մնացել, իսկ ես արդեն երրորդ բեռն եմ այդ բլուրի վրայով անցկացնում: Երբ որևէ դժվարություն է պատահում, քեզ պես պատյանի մեջ չեմ մտնում ու մնում միևնույն տեղում, այլ մշտապես շարժման մեջ եմ գտնվում:

 

Կարևորը մշտապես գործելն է, այլ ոչ թե սպասել, թե երբ կհաջողվես կամ կձախողվես...

 

Հովհաննես Մանուկյան

26.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․