3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հռոմեացիներ 1.1-17

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստծոյ աւետարանը, 2 որ նա առաջուց խոստացել էր իր մարգարէների միջոցով սուրբ գրուածքներում 3 իր Որդու մասին, որը մարմնով սերում էր Դաւթի սերնդից եւ 4 որը զօրութեամբ՝ Աստծոյ Որդի էր սահմանուած ըստ Սուրբ Հոգու՝ մեռելներից իր յարութեամբ, մեր Տէր Յիսուս Քրիստոսը, 5 որի միջոցով ստացանք առաքեալ լինելու շնորհ՝ իր անուան համար հաւատի հնազանդութեան բերելու բոլոր հեթանոսներին, 6 որոնց թւում էք եւ դուք՝ կանչուածներդ Յիսուս Քրիստոսին. 7 ամէնքիդ, որ Հռոմում էք, Աստծոյ սիրելիներիդ, կանչուած սրբերիդ, ձեզ շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 8 Նախ՝ ձեր բոլորի համար գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար, որ ձեր հաւատը պատմւում է ամբողջ աշխարհով մէկ: 9 Վկայ է ինձ Աստուած, որին պաշտում եմ ես իմ հոգով նրա Որդու աւետարանի քարոզութեամբ, 10 թէ ինչպէս եմ անդադար յիշում ձեզ՝ ամենայն ժամ իմ բոլոր աղօթքներում աղաչելով, որ թերեւս երբեւէ ինձ յաջողուի, Աստծոյ կամքով, գալ ձեզ մօտ. 11 որովհետեւ խիստ կարօտել եմ ձեզ տեսնել, որպէսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգեւոր շնորհներ՝ ամրապնդելու ձեզ, 12 այսինքն՝ մխիթարակից լինելու ձեզ ընդհանուր հաւատի համար, որ իմն է, ինչպէս եւ ձերը: 13 Չեմ կամենում, եղբայրնե՛ր, որ դուք անտեղեակ լինէք, թէ շա՜տ անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, որպէսզի ձեր մէջ էլ որեւէ պտուղ գտնեմ, ինչպէս այլ հեթանոսների մէջ, բայց դա արգելուեց ինձ մինչեւ այժմ: 14 Ես պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին. 15 այդպէս էլ, որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանել նաեւ ձեզ, որ Հռոմում էք: 16 Որովհետեւ ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծոյ զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի. 17 որովհետեւ Աստծոյ արդարութիւնը, որ հաւատից է, հաւատի համար է յայտնւում, ինչպէս որ գրուած է, թէ՝ արդարը հաւատով է ապրելու:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․