13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Գործք 15.30-16.5

30 Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին: 31 Եւ նրանք ընթերցելով՝ ուրախացան այդ մխիթարութեան համար: 32 Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: 33 Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: 34 Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ: 35 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծոյ խօսքը: 36 Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: 37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38 բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն: 39 Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնպէս որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը, Մարկոսին վերցնելով, նաւարկեց դէպի Կիպրոս: 40 Իսկ Պօղոսը, Շիղային ընտրելով, ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծոյ շնորհին. 41 եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները: 16 1 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար՝ հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2 որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: 3 Պօղոսը ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, որ նրա հայրը հեթանոս է: 4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: 5 Այսպէս եկեղեցիներն ամրապնդւում էին հաւատի մէջ, եւ օրէցօր նրանց թիւն աւելանում էր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․