Գրքեր
Դատապարտված ննջեցյալները
12/10/2023
- Հա՛յր, երբ մարդ մահանում է, ապա միանգամից հասկանո՞ւմ է, թե ինչ վիճակում է գտնվում: - Այո, նա ուշքի է գալիս ու հարց տալիս իրեն. «Այս ի՞նչ եմ արել»: Բայց «ֆայդա յոխ»*, այսինքն այլևս օգուտ չկա այդ հարցը տալուց: Օրինակ՝ հարբեցողն սպանում է սեփական մորն ու ծիծաղում, երգեր է երգում, որովհետև չի հասկանում, թե ինչ է արել: Իսկ երբ գինովությունն անցնում է, նա սկսում է լաց լինել ու հարց տալ իրեն. «Այս ի՞նչ արեցի»: Նույնն էլ տեղի ունենում .....
Բարձրագույն արժեք, որին հավատարիմ է քրիստոնյան
11/10/2023
Քրիստոս Իր հետևորդներին փոխանցեց այն կարևոր գիտակցումը, որ մարդու ամենաբարձր որակն ու արժանապատվությունը տաղանդը, գիտելիքը, աշխատանքն ու ձեռքբերումները չեն, այլ մի այլ բան, առանց որի բոլոր արժեքներն ու ցանկացած գործունեություն արժեզրկվում են: Մարդկային անհատականության բարձրագույն արժեքը սերն է Աստծու և իր նմանի հանդեպ: Պողոս առաքյալը քրիստոնեական այս արժեքը նկարագրել է հրաշալի խոսքերով. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, .....
Քրիս­տո­սի աս­տվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան միու­թյու­նը
10/10/2023
Սուրբ Ե­ղի­շեն ա­սում է, որ յուրա­քան­չյուր մարդ, հավա­տա­լով Աս­տու­ծուն, միա­նում է նո­րա հետ. «Միշտ Աս­տուած ինքն ընդ իւր, միշտ հա­ւա­տա­ցեալ` ընդ նմա Աս­տուած», կամ «Եւ տե­սեալ ու­րուք զԱս­տուած, ան­դէն ի նոյն միա­ցաւ ընդ նմա» (273, 326. Ս. Հովհ. Մանդ., 214): Այս սկզբուն­քը հաս­կա­նա­լի է, քա­նի որ մար­դու կո­չումն էլ Աս­տու­ծո հա­ղոր­դա­կից լի­նելն է, իբ­րև Աս­տու­ծո պատ­կեր` .....
Ո՞ւր է Աստված
09/10/2023
Կան հայեր, որոնք որոշ դեպքերում՝ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, գերեվարված հայ զինվորների մասին տեղեկանալիս, լուրջ հիվանդությունների պահին և այլն, արտահայտվում են՝ ասելով. «Ո՞ւր է Աստված»: Կարծես «Ո՞ւր է Աստված» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված գոյություն չունի կամ եթե գոյություն ունի, ապա Նա չի միջամտում ու պաշտպանում հայերին, որոնք վերջին 100 տարվա ժամանակահատվածում .....
Միած­նի մար­դե­ղու­թյու­նը
07/10/2023
Քա­նի որ ան­կյալ մարդ­կու­թյունն ան­ձամբ կամ մի ո­րևի­ցե մար­դու օգ­նու­թյամբ ան­կա­րող էր վերս­տին դառ­­նալ յուր սկզբնա­կան վի­ճա­կին, քա­նի որ ինքն իսկ, մե­ղան­չողն ու մեղ­քի մեջ սու­զվո­ղը լի­նե­լով, չէր կա­րող սրբել ու բարձ­րաց­նել յուր ան­կյալ մար­մինն ու հո­գին և հաշ­տեց­նել Աս­տու­ծո հետ, պարզ է, որ Աս­տու­ծո կող­մից միայն պետք է լի­ներ դո­րա հա­մար անհ­րա­ժեշտ .....
Կինը, որին ոչ ոք չէր սիրում
06/10/2023
Մի անգամ մի կին սկսեց գանգատվել ծերին, որ իրեն ոչ ոք չի սիրում։ Նրան չէր սիրում ամուսինը, աշխատավայրում ոչ մեկը չէր կարեկցում, ընկերները խուսափում էին նրանից, զավակները հաշվի չէին նստում նրա հետ․․․ Բողոքներին վերջ չկար։ Հայր Պորֆիրիոսը խորհուրդ տվեց հեռու վանել այդ մտքերը, որովհետև դրանք նրանը չէին․ - Խցի մոտի անտառակում զբոսնելիս ընկերացա մի խումբ դպրոցականների հետ, որոնք էքսկուրսիայի էին եկել։ Նրանք մագնիտոֆոն ունեին ու երգեր .....
«Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով»
05/10/2023
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ: Հոգիս մեռնելու աստիճան տխուր է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեցե՛ք»: Աղոթքից հետո, երբ Հիսուս վերադարձավ առաքյալների մոտ, նրանց քնած գտավ և ասաց Պետրոսին. «Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ .....
Ուսուցման մեծագույն ուղին
04/10/2023
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ: Սակայն օրինակը չկա, և այդ պատճառով իրավիճակը շատ ծանր է: .....
Փրկու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը, մարդ­կու­թյան ակն­կա­լու­թյու­նը և ժա­մա­նա­կի լրու­մը
03/10/2023
Ա­ստու­ծո տնօ­րի­նու­թյան ընդ­հա­նուր ուղ­ղու­թյունից և դո­րա սկզբունք­նե­րից տե­սանք, որ մար­դը հե­ծե­լով պետք է նա­խա­պատ­րաստվեր փրկու­թյան, ա­զա­տա­պես կա­մե­նար և գի­տակ­ցու­թյամբ ըն­դու­ներ: Այդ նա­խա­պատ­րաստու­թյունը պետք է լի­ներ, որ մեղ­քի բո­լոր ըն­դար­ձա­կու­թյունը տա­րա­ծվեր, մեղ­քի բո­լոր քաղց­րու­թյունը փոր­ձվեր, և մարդ այդ փոր­ձե­րով .....
Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության
02/10/2023
Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց  աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Արարողության .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․