Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ հայր Մակարիոսն եղբայրների հետ անցնում էր Եգիպտոսով և լսեց մի մանուկի ձայն, որն իր մորն ասում էր. «Մի մեծահարուստ սիրում է ինձ, բայց ես նրան ատում եմ, իսկ մի աղքատ ատում է ինձ, բայց ես նրան սիրում եմ»: Եվ լսելով այս` հայր Մարկարիոսը զարմացավ: Եղբայրները հարցրին. «Ինչո՞ւ զարմացար այդ խոսքի վրա, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Առակ է այդ մանկան խոսքը, և մենք էլ մանուկներ ենք մտքով: Արդարև, մեր Տերն էլ է մեծատուն և սիրում է մեզ, բայց .....
Դատելու մասին
Հայր Պափնոտիոսն ասաց. «Մի անգամ ճանապարհ էի գնում և մոլորվելով՝ հայտնվեցի մի գյուղի մոտ և տեսա ոմանց չարախոսելիս իրար հետ: Աղոթքի կանգնեցի ու աղերսում էի Աստծուն իմ մեղքերի համար: Եվ կանգնեց Տիրոջ հրեշտակը իմ առջև` ձեռքին բռնած մի հրեղեն նիզակ, և ասաց ինձ. «Պափնոտիո՛ս, բոլոր նրանք, ովքեր դա­ տում կամ բամբասում են իրենց եղբորը, այս սրով կսատակվեն: Իսկ դու, քանի որ չդատեցիր` ինչ որ տեսար, այլ այնպես խոնարհվեցիր իմ առջև, կարծես դու ինքդ .....
Արիության և համբերության մասին
Մի ծերունի բնակվում էր Ալեքսանդրիա քաղաքից դուրս՝ մի խցում: Այդ ծերունին սաստիկ ստամբակ էր և կարճամիտ: Եվ մի երի­տասարդ, լսելով նրա մասին, պայման կապեց Աստծո հետ` խոստանա­լով. «Բոլոր չարիքների փոխարեն, որ գործել եմ, գնամ հանգրվանեմ ծերունու մոտ, ծառայեմ և հանգստացնեմ նրան»: Եվ գնալով՝ բնակվեց ծերունու մոտ, իսկ ծերունին հանապազօր անարգում էր նրան՝ որպես շան: Աստված տեսավ եղբոր համբերությունն ու խոնարհությունը, և Ծերի հետ բնակվելուց .....
Անընչության մասին
Ոմն եղբայր կամեցավ կրոնավոր լինել, գնաց ծերի մոտ և նրան հայտնեց այդ: Ծերը նրան ասաց. «Չե՛ս կարող», իսկ նա ասաց` կա­րո՛ղ եմ: Ծերն ասաց. «Եթե կամենում ես կրոնավոր դառնալ, գնա՛ բա­ժանի՛ր քո ունեցվածքը և ե՛կ նստի՛ր քո սենյակում»: Եղբայրը գնաց, բաշխեց իր ունեցվածքն աղքատներին, սակայն թողեց հարյուր դահե­կան և այդպես եկավ ծերի մոտ: Ծերը ցույց տվեց այն սենյակը, որտեղ նա պետք է նստեր: Եվ նա նստեց: Մի քանի օր անց նրա խորհուրդ­ներն ասացին. .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայր Մովսեսը, որ քարայրում էր ապրում, մի անգամ ընկավ պոռնկական պատերազմի մեջ և, չկարողանալով հանդարտվել իր տե­ղում, գնաց և այդ մասին պատմեց հայր Իսիդորոսին: Հայր Իսիդորոսն աղաչեց նրան՝ վերադառնալ իր խուցը, սակայն նա հանձն չառավ` ասելով. «Չե՛մ հանդարտվի, հա՛յր»: Այնժամ հայր Իսիդորոսը հրավի­րեց նրան բարձրանալ տանիքը և ասաց. «Նայի՛ր արևմուտք»: Հայր Մովսեսը, նայելով այն կողմ, տեսավ դևերի մի բազմություն, որ փո­թորկվում էին՝ ինչպես .....
Ժուժկալության մասին
Մի օր հայր Եսային հաց էր ուտում ու հացը թրջում էր աղաջրով, և տեսնելով հայր Աքիլասին` թաքցրեց: «Այդ ի՞նչ էիր ուտում», – հարցրեց հայր Աքիլասը: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, որովհետև այսօր տոթին արմավ էի կտրում, և կոկորդս չորացավ, ու չկարողացա հացը աղով կուլ տալ, ուստի պնակի մեջ աղաջուր սար­քեցի և հացը թրջեցի»: Եվ Աքիլասը հեկեկալով ասաց. «Եկե՛ք, տեսե՛ք Եսայիասին, որ Սկյութիայում սպաս է ուտում: Եթե այդպես պիտի անես, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն ճգնասեր եղբայր օտար տեղից եկավ և բնակվեց Սինա լեռանը՝ մի առանձին խցում: Եվ երբ առաջին օրը մտավ այնտեղ, իրե­նից առաջ այնտեղ բնակվածի կողմից գրված մի տաշեղ գտավ. «Մով­սեսի եղբայր Թեոդորոսն է. ահավասիկ կա՛մ և վկայո՛ւմ եմ»: Եվ եղ­բայրը, ողջ օրը տաշեղն իր առջև դնելով, հարցնում էր գրողին՝ իբրև կենդանի արարածի. «Ո՞ւր ես արդյոք այժմ, ո՜վ մարդ, որ ասել ես, թե՝ ահավասիկ կամ և վկայում եմ: Արդյոք ո՞ր աշխարհում ես այս ժամին, արդյոք ո՞ւր .....
Հանդարտության մասին
Հայր Մակարն ասաց. «Ովքեր կամենում են անցնել երևելի ծո­վը, նավի կարիք ունեն: Ովքեր կամենում են անցնել աներևույթ ծովը, այս առաքինությունների կարիքն ունեն` հավատ, հույս, սեր, երկայ­նամտություն, խոնարհություն, պահեցողություն և աղոթք: Իսկ ով առանց սրանց մտնի աներևույթ ծովը, մեծամեծ վշտեր և տանջանքներ կկրի և այն կողմ անցնել չի կարողանա: Հանդարտությունն օգտակար է, քանի որ ազատում է չարից: Իսկ ովքեր ստանան այդ առաքինու­թյունները, հեշտությամբ .....
Կատարյալ առաքինության մասին
Մեկ ուրիշը հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, որ ապրեմ հոգով»: Ծերը պատասխանեց և ասաց. «Զսպի՛ր որկորդ ու լեզուդ, փախի՛ր երիտասարդներից ու կանանցից, իշխանություն մի՛ վերցրու և նյու­թական ստացվածք մի՛ ունեցիր, քեզ մի՛ համեմատիր եղբայրների հետ՝ գործի և խոսքի մեջ, ոչ մեկին մի՛ հակառակվիր, այլ գովի՛ր ճշմարիտն ու արդարը, իսկ ստի մասին ասա՛` դո՛ւ գիտես: Արա՛ այս ամենը և կապրես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Ինչո՞ւ է Աստված լռում
Մի հաղորդավար գնում է ծեր վանականի մոտ և հարցնում. - Ինչո՞ւ է Աստված լռում. այդքան խնդրում եմ պատասխանել իմ հարցերին: Ծեր վանականը ուշադիր նայում է նրան և ասում. - Ինչպես վերաբերվում ես մերձավորի հետ, այդպես վերաբերվում ես Աստծու հետ: Երբ հաղորդումդ ավարտում ես և տուն գնում, ինչպե՞ս ես վերաբերվում հարազատներիդ, բարեկամներիդ հետ... չէ՞ որ սկսում ես դժգոհել, դատապարտել, անբարյացակամ խոսել, նույնիսկ գոռգոռալ, հաճախ վիճաբանել... Ահա այդպես .....
Հայրերի կենցաղավարության մասին
Փեսենթասիոս, Սորոս և Փսոյիոս հայրերն ասացին, թե` լսե­ցինք հայր Պախումի խոսքերը և մեծապես շահեցինք, քանզի նախան­ձախնդրություն արթնացրեց մեր մեջ դեպի բարին, որովհետև թե՛ նրա խոսքը, թե՛ նրան լսելն արդեն իսկ կատարյալ գործ էր, քանզի ոմանք կարծում էին, թե բոլոր սրբերին ի սկզբանե այդպես էր ստեղծել Աստ­ված` մոր որովայնից սուրբ և չարից` զերծ: Նույնպես և մեղավորների մասին կարծում էին, թե պատահմամբ են դառնում մեղավոր կամ ար­դար և ոչ թե՝ կամովին: .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Դարձյալ պատմեց աբբա Պոլիքրոնիոս քահանան, թե՝ ոմն ծեր բնակվում էր աբբա Պետրոսի այս միաբանությունում և բազմիցս գնում էր Հորդանանի քարանձավ` խոկալու, և որտեղ առյուծների անձավներ էր գտնում, այնտեղ էր նստում: Մի օր թիկնոցի մեջ առ­յուծի երկու կորյուններ բերեց, դրեց եկեղեցու մեջ և ասաց. «Եթե պահեինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները, սրանք չէին կարող մեզ վախեցնել, սակայն մեղքերի պատճառով ծառաներ դար­ ձանք»: Եվ մեզ խրատելով` գնաց իր .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Եգիպտոսում մի ծեր կար՝ մեծ պատվի ու անվան տեր: Երբ Սկյութայից հայր Պիմենն այնտեղ գնաց, այդ երկրի մարդիկ, թողած այն ծերին, եկան հայր Պիմենի մոտ: Իսկ հայր Պիմենը, խիստ նեղված այս բանից, իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ անենք այն մեծ ծերին, քանզի ցավ պատճառեցին մեզ մարդիկ, որ թողեցին ծերին և դիմեցին մեզ, իսկ այժմ ինչո՞վ կարող ենք բուժել ծերի հոգին»: Եվ եղբորն ասաց. «Պատրաստե՛ք մեզ կերակուր և առե՛ք ամանով գինի, գնա՛նք նրա մոտ և ճաշակե՛նք նրա հետ, .....
Խոնարհության մասին
Հայր Դանիելն ասաց. «Մի անգամ հայրերից ոմանք եկան Ալեք­սանդրիա` հայր Արսենին տեսնելու: Նրանցից մեկն Ալեքսանդրիայի եպիսկոպոս երանելի Տիմոթեոսի հորեղբայրն էր, որն իր հետ բերել էր իր եղբորորդիներից մեկին: Հայր Արսենն այդ ժամանակ հիվանդ էր և չկամեցավ ընդունել նրանց, որպեսզի ուրիշներն էլ չգան և չան­հանգստացնեն իրեն: Այդ ժամանակ նա Տրոյիսում էր, և եկվորները խռովված ետ գնացին: Դրանից հետո այնտեղ եկան բարբարոսները, և հայր Արսենը հեռանալով՝ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
 Հայր Դանիելն ու հայր Ամոնը գնում էին միասին: Հայր Ամոնը ասաց հայր Դանիելին. «Ե՞րբ նստենք սենյակում, հա՛յր»: Հայր Դա­նիելը նրան ասաց. «Ո՞վ հիմա մեր միջից վերցրեց Տիրոջը, իսկ սենյա­կում նույնպես Աստված ներկա է, որովհետև Տիրոջ աչքերը ամենու­րեք ամեն ինչ տեսնում են»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․