Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սիրո՞ւմ ես ինձ
Մի երիտասարդ, փափուկ ու գեղեցիկ բազկաթոռին նստած, կարդում է Ավետարանի այն հատվածը, ուր Հիսուս Պետրոս առաքյալին ասում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Այնուհետև երիտասարդն ամբողջությամբ հենվում է բազկաթոռին ու ասում. - Տե՛ր Հիսուս, դու գիտես, թե ինչքան եմ սիրում քեզ, նույնիսկ կյանքս կտամ քեզ համար, սակայն ինչո՞ւ է ամեն ինչ այսքան անարդար ինձ համար: Իմ շրջապատում մարդիկ գոհ ու լավ ապրում են, իսկ ես, ինչ դարձել եմ քրիստոնյա և .....
Հույս
Մի աշխատասեր շինական մեծ ոգևորությամբ ճամփա է ընկնում դեպի մի հեռավոր երկիր, ուր պատմում են, թե Աստծո արքայությունն է գտնվում և որտեղ բազում մեծ ու վեհ նպատակների ու երազանքների իրականացումն է կայանում: Մեծ հույսով լցված շինականը գնում-գնում է, բայց ոչ ճանապարհն է վերջանում, ոչ էլ արքայությանն է հասնում: Ուժասպառ եղած պառկում է ճամփեզրի խոտերին ու ասում. - Տե՛ր Աստված, այլևս ուժ չունեմ շարունակելու... Միևնույն ժամանակ տարօրինակ զգացում .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր եկավ ծերի մոտ և ասաց նրան. «Ինչո՞ւ է իմ սիր­տը խիստ, հա՛յր, և Աստծուց չեմ երկնչում»: Ծերը նրան ասաց. «Ե­թե մարդ կարողանա իր մտքում արհամարհանք ունենալ իր անձի հանդեպ, ապա կստանա Աստծո երկյուղը»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ է արհամարհանքը»: Ծերն ասաց. «Այն է, երբ մարդն ամեն գործի մեջ նախատում է իրեն և ասում. «Քաջալերվի՛ր, եղկելի՛, որովհե­տև կանգնելու ես Քրիստոսի աթոռի առջև, և ի՞նչ ունես մարդու հետ ընդհանուր»: Եթե .....
Պարանը
Մի մարդ՝ հուսահատ երկնքին է նայում ու ասում. - Տե՛ր Աստված, մի՞թե այսքան անարժան մարդ եմ: Ամեն անգամ խոստանում եմ, որ այլևս նույն մեղքը չեմ գործի, բայց հաջորդ պահին կրկին նույն մեղքն եմ գործում: Ինչքա՞ն պիտի համբերես ու ներես ինձ... Հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, մոտենում մարդուն ու նրա գոտկատեղից մի երկար պարանով պինդ-պինդ կապում, իսկ պարանի մյուս հատվածն իր ձեռքում պահում: Այդ ամենից զարմացած մարդը հարցնում է. - Այս պարանով ինձ կապում .....
Իմ ապավենը
Մի աֆրիկացի սևամորթ քրիստոնյա եկեղեցուց վերադառնում է իրենց գյուղ: Մեծ հոգևոր ուրախության ու խաղաղության ապրումներ է ունենում, քանի որ այդ օրը եկեղեցուց վերադառնալիս զգում է Քրիստոսի ամբողջական ներկայությունն ու լիությունը: Ճանապարհով քայլելիս մռնչյուն է լսում: Քարացած կանգնում է. ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի ամեհի առյուծ ու քայլ կատարում դեպի քրիստոնյան: Այս մարդու սիրտը սկսում է արագ բաբախել, սառը քրտինքը պատում է նրան: Իր .....
Մահը
Ինչպես վկայում է հռոմեացի պատմագիր Սվետոնիոսը. ՙԿալիգուլա կայսրը իր դեմքը, արդեն ի բնե այլանդակ ու վանող, ջանում էր ավելի կատաղի դարձնել, հայելու առջև վախեցնող ու սարսափեցնող արտահայտություն տալով դրան՚: Եվ ահա կայսրը կանգնում է հայելու առջև և իր դիմագծերին կատաղություն հաղորդում, նախքան իր մոտ շղթայակապ մի քրիստոնյայի բերելը: Երբ զինվորները քրիստոնյային բերում են, հարցնում է. - Ինչո՞ւ ես այդքան հանդարտ ու հանգիստ, չես տեսնում, թե ի՞նչ .....
Կատարյալ առաքինության մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Հիերաքսոսին և ասաց. «Հա՛յր, ինձ խոսք ասա՛, որով ապրեմ»: Եվ ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո խցում, քո մեղքերը ողբա՛ և ոչ մեկին մի՛ դատիր: Եթե քաղցես՝ կե՛ր, եթե ծա­րավես՝ խմի՛ր, ոչ մեկի մասին չար բան մի՛ խորհիր և կապրես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պայքար
Գեղեցիկ պարտեզում մի երիտասարդ, աղոթագիրքը ձեռքին, բարձրաձայն աղոթքներ է արտասանում: Ծառերի վրա ագռավներ ու կաչաղակներ են հավաքվում ու գնալով ավելի շատանում: Իրենց ձայներով ու կռկռոցներով չորս կողմը խլացնում` կարծես պատասխանելով երիտասարդի բարձրաձայն աղոթքներին: Աղոթողը տեսնում է` անօգուտ է: Հեռանում է այդտեղից, նկատում մի նվաղած շատրվան, որ փոքրիշատե գործում է: Երիտասարդը, նեղված նախորդ դրվագից, սկսում է շատրվանի մոտ շարունակել աղոթելը, .....
Վերելակը
Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե հրեշտակների կերպարանքով դևեր են մոտենում ու ասում. - Բարձրացի՛ր առջևդ գտնվող, դեպի ամպերը ձգվող այս ապակե շենքի վերին հարկը և կգտնես այն, ինչ փնտրում ես... Քրիստոնյան ապակեպատ վերելակով արագորեն ընթանում է դեպի վերին հարկերը, սակայն, հասնելով հսկայական բարձրության, վերելակի պարանը կտրվում է, և այն մեծ արագությամբ սլանում է դեպի ցած: Մարդը օգնություն փնտրող հայացքով նայում է չորս կողմը և տեսնում իր առջև .....
Հրաժարում
Մի մաքսավոր երազ է տեսնում, թե ջրհորի շուրջ մարդկանց բազմություն է հավաքվել, իսկ քահանան խաղաղություն ասելով հոգեհանգստյան արարողություն է կատարում: Իսկ ջրհորի մեջ մի մարդ կռիվ է տալիս ջրի ալիքների հետ ու օգնություն կանչում` գոչելով, թե Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ ազատվել այս տառապանքից: Մաքսավորը մոտենում է քահանային ու ասում. -Չե՞ք տեսնում, այս մարդն օգնություն է կանչում, իսկ դուք նրան ննջեցյալների շարքին եք դասել և օգնելու փոխարեն հոգեհանգստյան .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի անգամ սուրբ հայր Մակարը գնում էր անապատով և տե­սավ Բելիարին` ծերի կերպարանքով, սև հանդերձներով, որն իր մարմ­նի բոլոր անդամներից կախել էր բժժաթուրմով լի պարկիկներ: Աղոթ­քի կանգնեց սուրբ Մակարն առ Աստված և Տիրոջ անվան զորությամբ հարցրեց Բելիարին, թե այդ ի՞նչ է տանում և ինչպե՞ս է խաբում մարդկանց: Եվ Բելիարը, հրեշտակից բռնադատված, ասաց ճշմարտու­թյունը. «Այս թուրմերը իմ խաբեության զենքերն են, և ամեն ամա­նում խաբեությանը համապատասխան .....
Մի վարդի պատմություն
Մի ծառի ստվերի ներքո վարդ էր աճում: - Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի, ու արևի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին,- ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը, որոնք ստվերում էին թողել վարդին, ու ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները: Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում. - Ինչո՞ւ են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ .....
Գայթակղություն
Մի իշխան գեղեցիկ նժույգ ուներ: Երբ նավարկության էր մեկնում, նժույգը հանձնում էր իր ծառաներից մեկի խնամքին, իսկ վերադարձին գոհունակությամբ վարձատրում էր այդ ծառային նժույգը լավ խնամելու և պահելու համար: Այնպես եղավ, որ կրկին երեք օրով բացակայեց, իսկ կրտսեր ծառաներից մեկը, բոլորից առաջ անցնելով, ըստ իր խնդրանքի, ձիու խնամքը ստանձնեց: Այս ծառան ցանկացավ հանդիսավորությամμ նժույգով շրջել քաղաքում, սակայն փոքր-ինչ անց ձին դարձավ անհնազանդ .....
Ձանձրույթ
Ասում են, թե մի թագավոր իր շքախմբով գալիս-հասնում է ցամաքած լճակի մոտ, որտեղ մի գեղջուկ մարդ խարույկի վրա դատարկ կաթսա է դրել և մի եղեգով լճակն է չափում: Թագավորը դժգոհությամբ ասում է. - Գիշերն ինձ Աստծո հրեշտակը հայտնվեց ու ասաց, որ եթե այստեղ գամ, ապա կհասկանամ, թե ինչու եմ այդքան ձանձրանում ու հոգու խռովք ապրում, սակայն այստեղ մի սովորական գեղջուկ եմ տեսնում, ով տարօրինակ ու անիմաստ բաներ է անում: Գեղջուկը մոտենում է նրան, խոնարհվում .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր իր մարմնավոր հոր հետ հրաժարվեց աշխարհից, սակայն չմնացին երկուսով մի վանքում, իսկ որոշ ժամանակ անց եղ­բայրն իմացավ իր հոր մասին, թե մի դիվահարի բժշկեց: Եվ գնալով ոմն մեծ ծերի մոտ՝ պատմեց այդ մասին և իր անձի համար տրտմելով` ասաց. «Աբբա՛, ահա իմ հայրը առաջադիմելով` մի եղբոր միջից դևը հալածեց, իսկ ես ծուլության մեջ եմ և ոչ մի առաջադիմություն չու­նեմ»: Ծերը նրան ասաց. «Իրականում, որդյա՛կ, դևեր հանելը կամ բժշկելը առաջադիմություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․