22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Պենթուկլայի վանահայր աբբա Կոնոմոսի մասին պատմեցին, թե՝ մի անգամ գնում էր Սամարիա. նրան ընդառաջ դուրս եկան եբրայե­ցիները և ուզում էին սպանել: Մերկացնելով իրենց սրերը` հարձակ­ վեցին ծերի վրա, և երբ մեկնեցին սրերը՝ նրան հարվածելու, նրանց ձեռքերը մի ժամի չափ մնացին անշարժ: Եվ ծերը աղոթք անելով` ար­ձակեց նրանց, և նրանք գոհանալով Աստծուց՝ գնացին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայե­ցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակ­վեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց. «Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»: Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից .....
Խոնարհության մասին
Եկավ հայրերից մեկը հայր Անտոնի լեռը` հայր Սիսոյի մոտ, և մինչդեռ խոսում էին իրար հետ, հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Հասա՞ր արդյոք Երանելի Անտոնի մեծությանը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ես որտեղի՞ց հասնեմ նրա մեծությանը, որովհետև եթե գեթ մեկն ունենայի հայր Անտոնի խորհուրդներից, ամբողջովին հրի նման կլինեի, սակայն գիտեմ մեկին, ով ապաշխարությամբ կարողանում է դիմակայել խորհուրդներին»: Դարձյալ հարցրեց նրան և ասաց. «Այսպե՞ս էր արդյոք .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Հովհաննես Կարճիկն ասաց. «Ես նման եմ մի մարդու, ով կանգնած է մեծ ծառի տակ և տեսնում է բազում գազանների և սողունների, որ իր վրա են գալիս, և նա, փախչելով նրանցից, բարձրանում է ծառը և փրկվում է նրանցից: Այդպես էլ ես՝ նստած եմ իմ սենյակում և տեսնում եմ՝ ինձ վրա են գալիս չար խորհուրդները, և ես աղոթքով դիմում եմ Աստծուն և փրկվում եմ նրանցից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եղբայրներից մի քանիսը գնացին աբբա Անտոնիոսի մոտ` պատ­մելու նրան իրենց տեսած ցնորամիտ տեսիլքների մասին և նրանից պատասխան ստանալու, թե արդյո՞ք դրանք իսկապես դիվական են: Իրենց հետ ունեին մի մատղաշ ավանակ, որը սատկեց ճանապարհին: Եվ երբ եկան ծերի մոտ, վերջինս ընդառաջ ելավ նրանց և հարցրեց. «Ինչպե՞ս սատկեց մատղաշ ավանակը ճանապարհին»: Նրան հարց­րին. «Որտեղի՞ց գիտես այդ, աբբա՛»: Նա պատասխանեց. «Դևերը ցույց տվեցին ինձ»: Եվ նրանք .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Փերմացի հայրերից մեկը պատմեց, թե. «Մի անգամ երեկո­յան գնացի հայր Թեոդորոսի մոտ և նրան գտա՝ պատառոտուն վե­րարկուն հագին, կուրծքը՝ բաց, իսկ կնգուղն էլ առջևի կողմից էր: Այդ պահին ինչ­ որ կոմս եկավ նրան տեսնելու և բախեց դուռը: Ծերը ելավ բացելու, և հանդիպելով նրան` միասին նստեցին դռանը, և ծերը խոսում էր նրա հետ: Ես, մի թիկնոց վերցնելով, ծածկեցի նրա ուսերը, իսկ ծերը, վերցնելով այն, նետեց մի կողմ: Եվ երբ կոմսը գնաց, ասացի նրան. «Հա՛յր, ինչո՞ւ .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե ինչ­որ տեղում լի­նեմ, և ինձ վրա նեղություն գա, և չլինի մեկը, ում հայտնեմ նեղու­թյունս, ի՞նչ պետք է անեմ»: Ասաց նրան ծերը. «Հավատում եմ Աստծուն, որ նա կառաքի իր շնորհները և կօգնի քեզ, եթե դու հավատով խնդրես նրանից: Լսեցի, որ Սկյութիայում եղել է այդպիսի դեպք. մի ճգնավոր կար, և քանի որ չուներ մեկը, որի մոտ գնար և հայտներ իր մտատանջությունները, երեկոյան պատրաստեց իր մախաղը, որպեսզի առավոտյան գնա: .....
Անընչության մասին
Պատմեցին մեզ հայրերը, թե Աստծո շնորհների արժանացած մեծ մի ծեր կար, և նրա անունը հռչակվեց ողջ երկրում` իր մեծ առաքի­նության և կենցաղավարության համար: Թագավորը, լսելով նրա համ­բավը, կանչեց նրան իր մոտ` օրհնություն ստանալու նրանից, պահեց նրան իր մոտ բազում օրեր, շատ ու շատ բաների մասին խոսեց նրա հետ և մեծապես օգուտ քաղեց, ապա մեծաքանակ ոսկի տվեց նրան և արձակեց: Իսկ ծերը, վերցնելով այն, գնաց իր տեղը և սկսեց գյուղ շինել ու բազմապիսի լավագույն .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ, հա՛յր, իմ սիրտը մշտապես խռովվում է պոռնկությունից և մի պահ անգամ հանգիստ չի տալիս ինձ, իսկ դրանից խիստ տրտում է իմ հոգին»: Ծերն ասաց. «Երբ դևերը մտածություններ կսերմանեն, նրանց հետ մի՛ խոսիր, քանզի նրանք անդուլ կերպով չարություն են սերմանում, սակայն կընդունենք դրանք, թե ոչ` մեզանից է կախված: Տե՛ս, թե ինչպես մա­դիանացիները զարդարեցին իրենց դուստրերին և առաքեցին իսրա­ յելացիների բանակատեղին, .....
Ժուժկալության մասին
Ոմն ծեր ծանր հիվանդացավ այն աստիճան, որ արյուն էր փսխում: Մի եղբայր բոված ալրախյուս պատրաստեց և նրա մեջ փոքր­ ինչ միրգ խառնելով՝ բերեց հիվանդին և խնդրեց ճաշակել այն` ասե­լով. «Ա՛ռ, կե՛ր, հա՛յր, հանուն սիրո, քանզի այն օգտակար է քեզ»: Ծերը երկար ժամանակ ապշած մնալուց հետո ասաց. «Ո՞ր գրքում գտար այդ բանը. ճշմարիտ եմ ասում, որ իմ ցանկությունն այն է, որ Աստված ինձ այս հիվանդության մեջ թողներ ևս երեսուն տարի»: Եվ չընդունեց խյուսը:   «Սուրբ .....
Աստծո ողորմությու­նը
Մի երիտասարդ եղբայր իր աբբայի կողմից ուղարկվեց ոմն եղ­բոր մոտ, որը պարտեզ ուներ Սինեա լեռան մոտ, մի քիչ միրգ բերերու աբբայի համար: Երբ մտավ պարտեզը, հարցրեց պարտեզի տիրոջը. «Իմ աբբան հարցնում է. «Մի քիչ միրգ ունե՞ս ինձ համար»: Պար­ տեզի տերը պատասխանեց. «Այո՛, որդյա՛կ, ինչ էլ որ կամենաս, կա այստեղ»: Երիտասարդն ասաց. «Իսկ այստեղ Աստծո ողորմությու­նը կա՞, հա՛յր»: Իսկ նա, երբ լսեց այս հարցը, տխուր նայեց գետնին և երիտասարդին .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր հայր Սարմատային ասաց. «Իմ խորհուրդներն ինձ ասում են` դո՛ւրս ել»: Ծերը նրան ասաց. «Մի՛ լսիր նրանց, մի՛ հնա­զանդվիր, այլ նրանց ասա` նախապես լսեցի ձեզ և եկա այստեղ, սա­կայն այժմյան ձեր խորհուրդը չեմ լսի: Դարձյալ ասաց նրան. «Շա­տերը կան, որ ապրում են անապատում, սակայն աշխարհիկ գործեր են կատարում և կորստյան են մատնում իրենց հոգիները, որովհետև կարելի է բազմության մեջ լինել, սակայն մտքով հանդարտվել անա­պատում միայն, կարելի .....
Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը
Հայր Անտոնիոսն ասաց. «Մեր առաջին հայրերը գնացին անա­պատ. նախ իրենք բժշկվեցին, ապա դարձան հոգևոր հմուտ բժիշկներ և վերադառնալով այնտեղից՝ այլոց բժշկեցին: Իսկ մենք, աշխարհից դուրս գալով, նախքան մեզ բժշկելը՝ ուզում ենք ուրիշներին բժշկել: Ուստի մեզ է վերադառնում այն ախտը, որն ուզում էինք բժշկել, իսկ հետինն ավելի չար է լինում, քան առաջինը: Ապա մեզ վրա է գալիս Տիրոջ խոսքը, թե` «Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը» (Ղուկ. Դ, 23):   «Սուրբ հայրերի .....
Երկնային օթևաններում
Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում. - Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում: Հայրը պատասխանում է. - Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՜ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու .....
Ընձառյուծը
Մի երիտասարդ գալիս է ծեր վանականի մոտ, որն ապրում էր մարդկանցից հեռու մի վայրում, և տեսնում, որ նրա մոտ մի ընձառյուծ հանգիստ պառկած իրեն է նայում: Երիտասարդը զգուշությամբ մոտենում է: Ծեր վանականն ասում է. «Քանի որ եկել ես, որպեսզի հարցնես, թե հաջողության հասնելու ինչպիսի բանալիներ կան, ապա իմացիր, թե այս ընձառյուծը հաջողության հասնելու ինչպիսի չորս հատկանիշներ ունի` համբերություն, վճռականություն, տոկունություն և արագություն: Ահա՛ քեզ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․