26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Երանելի Պաքմեոսը պատմեց մեզ սուրբ Մակարիոսի և սուրբ Մարկոսի մասին, թե նստում էին գավթում և խոսում էին Աստծո հետ: Ահա մի օր գավթի դուռը բախեց մի էգ առյուծ, որ վաղուց ի վեր մի կույր կորյուն ուներ և գցելով նրան դռների առջև՝ գնաց իր տեղը: Իսկ երանելի Մարկոսը, վերցնելով կորյունին իր գիրկը, տարավ ներս` Մակարիոսի մոտ: Աղոթք անելով՝ ձեռքերը դրին նրա վրա, և աչքերը բուժված՝ հանեց դուրս և տվեց առյուծին: Վեց օր անց առյուծը բերեց վայրի ցուլի կաշի, որ հափշտակել .....
Երկու նկար
Կար չկար մի թագավոր: Մի անգամ նա ցանկացավ նկարի վրա պատկերված հանգստություն տեսնել և պարգև խոստացավ լավագույն նկարի համար: Շատ նկարիչներ փորձեցին այդպիսի նկար նկարել: Թագավորը բոլոր գործերը նայեց, բայց միայն երկուսն իսկապես նրան դուր եկան: Դրանցից լավագույնն էլ պիտի ընտրեր: Մի նկարի վրա խաղաղ լիճ էր պատկերված: Դրա հայելանման մակերեսի վրա արտացոլվում էին շրջակա լեռները, կապույտ երկինքն ու ամպերը: Յուրաքանչյուրն, ով նայում էր այդ նկարին, .....
Երկու ճանապարհ
Ճամփաբաժանին երկու ճանապարհ հանդիպեցին՝ լայնն ու նեղը: - Քեզ ամբողջովին աչքաթող ես արել, քարերով ու մացառներով ես լցվել,- սկսեց նեղ ճանապարհին նախատել լայնը,- քո ճամփորդները, մեկ էլ տեսար, քաղցից ու հոգնությունից կմեռնեն: Իսկ ես հարթ ու գեղեցիկ եմ: Ճամփեզրերիս սրճարաններ, ռեստորաններ ու տներ են՝ իրենց բոլոր հարմարություններով: Ապրիր և ուրախացիր... - Ինչո՞ւ հանկարծ լռեցիր: Խոսքերիցդ ելնելով լավ ես ապրում,- զարմացավ նեղ ճանապարհը: - Լավը .....
Երկու արքայազնները
Թագավորը երկու որդի ուներ: Նրանք տարբեր բնավորությունների տեր էին, սակայն թագավորը երկուսին էլ սիրում էր: Ժամանակի ընթացքում ավագ որդին որսորդությամբ տարվեց, իսկ կրտսերը՝ մոլախաղերով: Նրանց հետաքրքրությունները շուտով կրքի վերածվեցին: Ավագ որդին սկսեց անտեսել թագավորի կողմից իրեն հանձնարարված երկրի կառավարման պարտականությունները, իսկ կրտսերը տանուլ էր տալիս հոր փողերը: Թագավորը բարկացավ ու նախարարներին հրամայեց ավագ որդուն թույլ .....
Վանականն ու միանձնուհիները
Մի անգամ մի վանական միանձնուհիների հանդիպեց ճանապարհին: Նրանց տեսնելով՝ թեքեց ճանապարհը: Այդ ժամանակ մայրապետն ասաց նրան. - Եթե դու կատարյալ վանական լինեիր, ապա մեզ նկատելով՝ կին չէիր տեսնի ի դեմս մեզ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Վանականն ու անառակ կինը
Մի վանական իր վանական ծառայությանն էր գնում, երբ ճանապարհին նրան մի անառակ կին հանդիպեց ու ասաց. - Փրկիր ինձ, Հա՛յր, ինչպես Քրիստոս փրկեց անառակ կնոջը: Վանականը, հաշվի չառնելով, որ իրեն կարող են դատապարտել, բռնեց նրա ձեռքն ու ողջ քաղաքով անցավ: Մարդիկ տեսնում էին դա ու ասում. - Վանականն անառակին կնության է առել: Երբ կուսանոցին էին մոտենում, այդ կինը եկեղեցու մոտ լքված մի նորածնի տեսավ ու վերցրեց նրան: Մի տարի անց, երբ մարդիկ տեսնում էին .....
Վանականն ու դևը
Դևը երեսուն տարի ընկել էր մի վանականի ետևից, որպեսզի գայթակղության մեջ գցի նրան, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում դա անել: Վերջապես, երեսուն տարի անց նա գայթակղեցրեց նրան շնության մեղքով, ու վանականն անկում ապրեց: Իսկ դա վանականի համար նույնն է, թե իր բոլոր նախկին ջանքերը ջուրը գցի: Դևը եկավ անկյալի մոտ ու ասաց, որ նա այժմ հեռացել է Աստծուց ու սատանայի և մեղքի ստրուկն է դարձել: - Այժմ դու իմն ես,- ասում էր դևը: - Երբե՛ք, ես Աստծո ծառան եմ: - Ինչպե՞ս .....
Տիեզերագնաց մուրճը
Մուրճը որոշեց տիեզերք թռչել: - Ուրիշները թռչում են, ես ինչո՞վ եմ պակաս: Միաժամանակ աստղերն էլ երկնքին կամրացնեմ, որպեսզի այդքան հաճախակի չընկնեն: Եվ հնարավոր է, որ թռչեր, բայց չգիտեր, թե ինչպես ժամանակ գտներ ու այնտեղ բարձրանար: Այդպես էլ անդադրում աշխատում էր ցերեկները, իսկ գիշերը պատուհանից նայում ընկնող աստղերին ու հառաչում. - Է՜հ, որ այնտեղ լինեի… Եվ զուր էր հառաչում: Նա երկրի վրա էլ շատ անհրաժեշտ էր…   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Խոնարհության մասին
Հայր Աղաթոնը, մինչ պատրաստվում էր մահվամբ փոխվելու, երեք օր բաց մնացին աչքերը, և բնավ չէր շարժում դրանք: Իսկ եղ­բայրները բոթեցին նրան և ասացին. «Որտե՞ղ ես արդյոք, հա՛յր Աղա­թոն»: Իսկ նա նրանց ասաց. «Աստծո դատաստանի առաջ եմ ես, որդ­ յակնե՛ր»: Ասացին նրան. «Դո՞ւ էլ ես երկնչում այդ ժամից, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Ես իմ կարողության չափով ջանացի պահել Աստծո պատվիրանները, սակայն, այնուամենայնիվ, մարդ եմ և չգի­տեմ, թե իմ .....
Երկու կույրեր
Մի կույր ոստականական բաժանմունք մտավ՝ փաստաթղթերը ձևակերպելու համար: Նրան մի բարձրահասակ, հաղթանդամ ոստիկան ընդունեց՝ բարակ ձայնով: Մեկ այլ կույր բժշկի մոտ գնաց, ով ցածրահասակ ու փոքրամարմին էր, սակայն բարձր ու կոպիտ ձայն ուներ: Այնուհետև երկու կույրերը հանդիպեցին ու զրույցի բռնվեցին: - Ինչպե՞ս են այդպիսի գաճաճների ոստիկանություն ընդունում,- զարմացավ առաջին կույրը,- լսել էի, որ ոստիկանությունում միայն բարձրահասակ և ուժեղ մարդիկ .....
Երկու առվակ
Մի փոքրիկ տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի զուլալ առվակ տեսավ: Խմեց մաքուր ջրից, իսկ հետո սկսեց խաղ անել: Մի ճյուղ վերցրեց ու սկսեց ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ ավազը, ծառից թափված տերևներն ու այլ աղբը ջրի երես ելան: Երբեմնի վճիտ առվակն անպիտան դարձավ խմելու համար: Երեխան դադարեց խաղալ, ջրի մեջ նետեց ճյուղն ու վազեց մայրիկի մոտ: Իսկ բարձրաբերձ լեռներում մեկ այլ տղա նույնպես փորձեց լեռնային առվակի հետ խաղալ: .....
Երկու երեխա՝ Սուտն ու Կեղծիքը
Մի երիտասարդ որոշեց ժուժկալ կյանքով ապրել: Մի անգամ, ամաչելով իր սկզբունքների մասին բացահայտ խոսելուց, ծիծաղելի իրավիճակում հայտնվեց: Այն հարցին, թե ամուսնացած է արդյոք, մի քիչ ստելու գայթակղությանը ենթարկվեց՝ կարծելով, թե հարցերը դրանով կսահմանափակվեն. - Այո, ամուսնացած եմ: - Իսկ ի՞նչ է Ձեր կնոջ անունը,- շարունակեցին հարցնել: Երիտասարդը կրկին ստիպված եղավ ստել: - Իսկ երեխաներ ունե՞ք,- հետևեց հաջորդ հարցը: Եվ քանի որ երիտասարդն սկսել .....
Երկու ճանապարհ վանականի համար
Մի անգամ մի վանական որոշեց լքել վանքի պատերը, բայց նույն գիշերն էլ երազ տեսավ: Երազում կանգնել էր մի դարպասի առջև, որի աջ և ձախ կողմերով երկու ճանապարհ էր անցնում և երկուսն էլ դեպի անտառ էին տանում: Վանականը մտածմունքի մեջ ընկավ, թե որ ճանապարհով գնա և մոտակայքում մի ծեր վանականի տեսնելով` հարցրեց. - Արժանապատիվ Հայր, եթե գիտես, ցույց տուր ինձ, թե այս երկու ճանապարհներից որն է ավելի լավն ու հարմարը: Ծերունին պատասխանեց. - Իհարկե քեզ ճշմարիտ .....
Երկու գյուղացին ու գետը
Երկու գյուղացի դաշտում աշխատեցին մինչև կեսօրվա տապը: Մեկն առաջարկեց մյուսին գետի մոտ իջնել ու լողալ: Ճանապարհին խոսում էին այն մասին, թե որքան լավ է, որ գետը մոտ է իրենց: Այսպես խոսելով հասան ափին ու շորերը հանելով՝ միասին ջուրը ցատկեցին: Երբ դուրս լողացին ջրից՝ մի գյուղացին մյուսին ասաց. - Գետի մասին մեր խոսակցությունն այդպես էլ չավարտեցինք: - Հիմա դա ի՞նչ նշանակություն ունի: Գետի մասին խոսելու փոխարեն ավելի լավ է լողանք,- պատասխանեց .....
Երկու դյուցազուն
Մի դյուցազուն էր դաշտի միջով ընթանում: Սաղավարտ, զրահ, վահան, նիզակ, գուրզ, թուրն էլ պատյանում դրած…  Դիմացից մի ծեր վանական էր ընդառաջ գալիս: Մաշված թասակը գլխին, հագին՝ կարկատած կապա, ձեռքին էլ՝ համրիչ: - Ողջո՛ւյն քեզ, ազնի՛վ Հայր: - Դու էլ ողջ եղիր, որդյա՛կ: Դեպի ո՞ւր ես ուղևորվում: - Ռազմի դաշտ: Իսկ դո՞ւ: - Իսկ ես արդեն իսկ պատերազմի մեջ եմ: Քո պես կարիք չունեմ այն փնտրելու: Երկու դյուցազուններն ըմբռնումով միմյանց նայեցին: Եվ շտապեցին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․