Գրքեր

Իրադարձություններ
Անտեսանելին են տեսանելիի մեջ
Դեկտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ թեմի ուսումնական կենտրոնի սրբապատկերի, մանրանկարի, բատիկի խմբակների սաների տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվեցին կենտրոնի 30 սանի 100-ից ավելի աշխատանք` փայտի, կտավի, մետաքսի վրա, որոնք հիացրեցին ներկաներին իրենց պարզությամբ և մաքրությամբ: Միջոցառումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ .....
Ցեղասպանության միջազգային օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց հիշատակի արարողություն
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Աստծո կամոք Դուք ստանձնել եք աշխարհասփյուռ հայությանն առաջնորդելու դժվարին և պատասխանատու առաքելությունը, և Ձեր քաջեռանդ ու կորովի հովվապետությամբ Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին առաջնորդվում է դպրության ու մշակույթի, եկեղեցաշինության ու հայրենասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով: .....
Նյու Յորքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 2-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց անցնող օրերին Նյու Յորքում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային .....
Թարգմանվել է «Ապաքինման այբուբեն» գրքույկը
Օրերս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, թարգմանաբար հրատարակվել է Եկատերինա Սավինայի «Ապաքինման այբուբեն» գրքույկը: Գարիկ Գևորգյանի մեկենասությամբ հրատարկված գրքույկը ռուսերենից թարգմանել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Նշենք, .....
Բազում ուխտավորներ հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու Սբ. Անանիայի Աջին
Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սբ. Աստվածածինը, ամեն տարի Քրիստոսի 72 աշակերտներից Սբ. Անանիայի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորների է հյուրընկալում իր բազմադարյան սուրբ հարկից ներս: Սրբավայր այցելած յուրաքանչյուր հավատավոր հայորդի անմիջականորեն է զգում այն զորությունն ու օրհնությունը, որ բխում է այս սուրբ վայրից: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր .....
Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում .....
Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության .....
Աջակցություն նահատակ զինվորների ընտանիքներին
Հոկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում և դրամաբաշխություն արցախյան վերջին քառօրյա պատերազում զոհված զինվորների ընտանիքների անդամներին:  Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Հանդիպման .....
Խրախուսվեց շապիկ հագնողների մեջ ամենափոքրիկը
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ամեն օր՝ ժամերգություններին և կիրակի օրը՝ Սբ. Պատարագին, ատյանում և Սբ. Խորանում սպասավորող սարկավագների և դպիրների մեջ կարող ենք տեսնել նաև շապիկ հագած մանկահասակ տղաների: «Հայ ընտանիքում առաջնային խնդիրը պետք է լինի երեխային դեռ մանկուց աստվածային լույսի ներքո դաստիարակելը: Մեր փոքրիկ տղաների մասնակցությունը եկեղեցական արարողություններին լիացնում է եկեղեցին՝ «մանկահասակ երեխաների բերանից .....
Նավասարդ Սրբազանը հանդիպեց «ամենախելացիին», ով մեկնելու է Երուսաղեմ
Սեպտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց «Ամենախելացին» նախագծի աշխատակազմի անդամներին ու երրորդ եթերաշրջանի հաղթող Տիգրան Պետրոսյանին:  Սրբազան հայրը շնորհավորեց Տիգրանին հաղթանակի առիթով` կարևորելով գիտելիքի նկատմամբ սերն ու գիտելիքով հաջողությունների հասնելու ձգտումը: Հայկ Պետրոսյանը, ով այդ եթերաշրջանի խաղում հաղթող էր ճանաչվել «Կրոն» .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ծննդատներ
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով: Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հանրապետական կլինիկական ծննդատուն: Ծննդատան առջև Գարեգին Բ Հայրապետին դիմավորեց ծննդատան բուժանձնակազմը` գլխավոր .....
Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով
Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, .....
Խնամենք մեզ հանձնված այգիները
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, գործում է կիրակնօրյա դպրոց: Ամառային արձակուրդից հետո, նոր ուսումնական տարում կիրակնօրյա դպրոցի դասերի վերսկսումը ոգևորել էր և ուրախություն պատճառել թե՛ կիրակնօրյայի սաներին և թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանին: Եվ այդ ուրախարար առիթն էլ երեխաները նշեցին մանկավարժի հետ միասին: Կիրակնօրյա դպրոցի .....
Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր
Շնորհավո´ր Ձեր տարեդարձը, սիրելի˜ Սրբազան Հայր   Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի ողջ հավատացյալների ու հոգևորականաց դասի անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ տարեդարձի առթիվ: Ձեր անսահման հոգատարության և իմաստության շնորհիվ թեմական կյանքում օր օրի բազմապատկվում են տերունապատվեր առաքելության ազգօգուտ ու եկեղեցանվեր ձեռնարկները: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․