Գրքեր

Իրադարձություններ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ
«Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին»․ Գարեգին Բ Կաթողիկոս Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ .....
Շնորհավոր մեր մեծ ընտանիքի լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր դասը և արև երեխաները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում են եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը: «Փա՜ռք Բարձրյալին, Ում նախախնամությամբ արդեն մի քանի տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը բարեկամացել է Կարեն Վարդանյանի հետ: Գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ պարգևել է ազգանվեր .....
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից .....
Այսօր Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական օծման տարեդարձն է
Գերաշնորհ Սրբազան Հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձը: Ձերդ Սրբազնության բարեխնամ առաջնորդությամբ թեմական կառույցները և հավատացյալ ժողովուրդն առաջնորդվում են հոգևոր ու ազգային կյանքի վերարժևորման մշտանորոգ տեսլականով: Աղոթում ենք, որ Աստված պարգևի քաջառողջություն և անսպառ եռանդ՝ եպիսկոպոսական .....
Շնորհավորում ենք Նավասարդ Սրբազանին՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ
Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Աղոթում ենք, որ երկնային Տերն Իր տիեզերածավալ սիրով քաջառողջ տարիներ և վայելչազարդ առաքինություններով շնորհազարդված կյանք պարգևի Ձեզ` հաղթահարելու բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի: Մաղթում ենք անսպառ եռանդ՝ հովվելու Ձեզ .....
Ն.Ս.Օ․Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է երկու հարյուր ութսունութ միլիոն ՀՀ դրամի աջակցության ծրագրեր
Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Ժողովին ներկայացվեց կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։ Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված .....
Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող
«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28): Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուրհինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջում: Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը .....
Ն․Ս․Օ․Տ․Տ․ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր .....
Անկարելին եղաւ կարելի. աներեւակայելին մարմին զգեցաւ, Յիսուս Յարեա՜ւ
«ԱՆԿԱՐԵԼԻՆ ԵՂԱՒ ԿԱՐԵԼԻ. ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻՆ ՄԱՐՄԻՆ ԶԳԵՑԱՒ, ՅԻՍՈՒՍ ՅԱՐԵԱ՜Ւ» Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալ և հավատարիմ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 12֊ին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Խորանից ավետելով ամենքին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: «Հարեա՜ւ»… Այս մեկ բառի մեջ խտացված է քրիստոնեական հավատքի էությունն ու զորեղությունը, Քրիստոսի եկեղեցու .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական) Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ .....
Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, .....
Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք
Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ .....
Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք
Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար: Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․