Գրքեր

Ուխտագնացություն
Ուխտագնացություն Քրիստոսի հետքերով
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով 50 անդամներ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ից մայիսի 5-ը տասնօրյա ուխտագնացությամբ եղան մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում: Ուխտավորների ուղին դեպի խաղաղության քաղաք ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանը: Ուխտավորներից .....
Համբարձման տոնը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ից առ այսօր սիրիահայ համայնքը, համախմբվելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, դարձել է գործուն համայնք հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Հայ եկեղեցին մայիսի 5-ին տոնախմբեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, և տնօրինական այս օրը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ՝ ուղղված Հայոց աշխարհի, Սիրիայի և համայն աշխարհի .....
Նորավանքն իր ուխտով թող հովանի լինի Հայոց բանակին
Հայաստանի տարբեր սրբավայրեր իրենց ուխտի օրերն ունեն: Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանի երրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի օրն արդեն 17 տարի է, ինչ երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Նորավանքի ուխտի օր: Այս տարի ապրիլի 10-ին էր Վայոց ձորի նշանավոր սրբավայրի ուխտի օրը: Սրբավայրն իր սուրբ հարկից ներս բազմաթիվ ուխտավորների էր հյուրընկալել: Այդ ուխտավորների թվում էին նաև Զորավոր Սբ. Աստվածածին .....
Ուխտավորներն իրենց խոնարհումը բերեցին Սբ. Կարապետի մասունքի առջև
Ուխտավորն իր հավատքի ճանապարհն ամեն անգամ իմաստավորում և վերանորոգում է աղոթքի ճանապարհով՝ ուխտագնացությամբ: Աղոթքի հերթական ճանապարհը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, անցավ Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ ապրիլի 2-ին՝ ուխտի մեկնելով Գավառի Սբ. Կարապետ եկեղեցի: Սրբի հիշատակության օրը Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Սբ. Զատկին հաջորդող շաբաթ օրը: .....
Հոգևոր ճամփորդության ուրախությունը
Պահեցողության շրջանում քրիստոնյայի հոգու ամրությանն է ուղղված նաև հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հավատավոր անձի համար թանկագին մի պարգև է անցնել մի ճանապարհ, որ տանում է դեպի Աստծո տուն: Այդ լուսավոր ուղիներն աստիճանաբար մոտեցնում են անձին Աստծո ներկայությունը վայելելու կատարյալ ուրախությանն ու երջանկությանը: «Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ .....
Երիտասարդ ուխտավորների ուղին դեպի հոգևոր բարձունքներ
Հիսնակաց պահքի բարեկենդանին՝ նոյեմբերի 15-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ուխտավորաբար եղան Վայոց Ձորի սրբավայրերում: Օրը Տերունական էր՝ կիրակի, և երիտասարդ ուխտավորները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր .....
«Ուխտ ունենք մեր Երկնավոր Տիրոջ հետ»
«Ուխտ անելը փոխադարձ է, ստանալով հանդերձ, պետք է կարողանանք նաև տալ». նոյեմբերի 8-ին կիրակնօրյա Սբ. Պատարագին այս խոսքով սկսեց իր քարոզն Ախթալայի Սբ. Աստվածածին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա գտնվող ամենամեծ վանքում՝ Ախթալայի վանական համալիրում, այդ օրվա Սբ. Պատարագին իրենց մասնակցությունն .....
Նրանց խաչի ուղին ևս մեկ անգամ իմաստավորվեց ուխտագնացությամբ
Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տար, թե Իր մահը ճանապարհ է դեպի Երկնքի Արքայություն, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը երկինք էր հասնում, ու Տերը հաստատված էր նրա վրա»: Յուրաքանչյուր Սբ. Խաչի տոն քրիստոնյայի համար հիշեցում է՝ արդյո՞ք գոհունակությամբ է կրում .....
Քրիստոսի սիրո օրենքին հետևող սիրիահայ ուխտավորները
Հոկտեմբերի 23-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես եկեղեցի: Աղոթքի ճանապարհը միասին անցնելը և միասնական աղոթքը թվով 56 սիրիահայ ուխտավորների համար ուղղված էր Սիրիայում առևանգված հայորդիների վերադարձին և հիվանդների ապաքինմանը: Ճանապարհին .....
Մյուս ուղիներից տարբերվող ուխտավորի ուղին
Ուխտավորի ուղին քրիստոնյայի համար հնարավորություն է հոգեպես հարստանալու, վերանորոգվելու, վեր բարձրանալու առօրյա կյանքից և հոգսերից՝ մոտենալով այն սրբություններին, որ շաղախված են բազմադարյան աղոթքով: Մյուս ուղիներից տարբերվող այս ուղին անցնում է խոկման, աղոթքի և շարականների երգեցողությամբ: Եվ հենց այս ուղին՝ աղոթքի ճանապարհը, միասին անցնելու մեծ ցանկությամբ էլ հոկտեմբերի 11-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ այս անգամ .....
Աշխարհին խաղաղություն կամեցող և նրան հետևող ուխտագնացները
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ սեպտեմբերի 25-ին մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ. Գևորգ,Կարմրավոր Սբ. Աստվածածին և Սբ. Մարիանե եկեղեցիներ: Սիրիահայ ուխտավորների ճանապարհը կարևոր նպատակ ուներ. բոլոր սրբավայրերում նրանց աղոթքն աշխարհի .....
«Ճամփորդելը քրիստոնյայի համար ուխտ է և առաքելություն»
Հայի անկոտրուն ոգին դարերի պատմության իր շղթան անցավ խաչի ճանապարհով: Պատմության էջերից դասեր քաղելով՝ նա չի կարող մոռանալ, որ իր մեծ պարտությունների և կորուստների հետևանքը մշտապես եղել է անմիաբանությունն ու ներքին պառակտումները: Ուստի, երբ այդ ոգին միաբանվեց, չուշացավ նաև սպասելի պտուղը. 24 տարի առաջ սիրո միաբանության ոգուց ծնունդ առավ անկախությունը, և նա իր ուղին սկսեց ընթանալ ազատության դրոշը ձեռքին: Անկախության տոնը պարտավորեցնում .....
Արցախ աշխարհի կանչին և կոչին ընդառաջ
Ամեն մի հող սուրբ է իր տաճարներով: Աստվածատուր փոքրիկ մի հողակտոր կա աշխարհի երեսին, որ իր վրա կրում է հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր: Այս սրբացված հողակտորն Արցախ աշխարհն է՝ հոգևոր տաճարների դարբնոցը: Այս սուրբ հողի վրա՝ Ամարաս ավանում, առաջին վանքն է հիմնել մեր առաջին հայրապետը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Նույն տեղում՝ Ամարասում, առաջին դպրոցն է բացել Սբ. Մեսրոպ .....
Երիտասարդ ուխտավորները Կեչառիսի վանական համալիրում
Ես մեղավոր ու անցավոր, Հազար անգամ ապաշխարող, Սակայն երբեք չարդարացող, Ես մեղավոր մի ուխտավոր: Էջմիածին, Էջմիածին Էջմիածին, Էջմիածին: Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան,  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի  մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում .....
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հաճախող սիրիահայերն ուխտի մեկնեցին Սևանավանք
Հուլիսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ քառասունհինգ սիրիահայեր ուխտի մեկնեցին Սևանավանք: Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած այս սիրիահայերը սույն թվականի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ հաճախում են «ՀԱԼԷՊ» հայրենակցական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․