Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անհիշաչարության մասին
Մի քանի եղբայրներ ճանապարհ էին գնում և մոլորվեցին: Եվ հանդիպելով ոմանց` հարցրին ճանապարհը, իսկ նրանք ավազակներ լինելով` խաբեցին նրանց և ցույց տվեցին անկոխ ու ամայի տեղանքի ճանապարհը. և ավազակներից մի քանիսը նրանց հետևից գնացին՝ կողոպտելու նրանց: Երբ հասան մոտակա ձորը, որպեսզի այնտեղ կողոպտեն նրանց, հանկարծ հեղեղատից դուրս եկավ կոկորդիլոս և հարձակվեց ավազակների վրա: Իսկ ծերերը թույլ չտվեցին, այլ ձայն արձակելով` ազատեցին նրանց և բարիով .....
Օրհնված ջուրը
Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում. - Մեր պապի հետ ինչպե՞ս վարվեմ: Բոլորովին անտանելի է դարձել: Վիճում է, հայհոյում, իր սխալները չի ընդունում: Քահանան նրան մի շիշ ջուր է տալիս ու ասում. - Սա օրհնված ջուր է, հենց պապն աշխատանքից հետո տուն վերադառնա կամ հենց ձայնը բարձրացնի, միանգամից այս ջրից բերանդ լցրու և որքան կարող ես պահիր: Որքան երկար պահես, այնքան օրհնված ջուրը շատ կօգնի: Մի շաբաթից տատիկը վազում է կրկին օրհնված ջուր խնդրելու: - .....
Հնազանդության մասին
Մեկն աղաչեց հայր Սոպատրոսին և ասաց. «Հա՛յր, ինձ պատվիրա՛ն տուր, որպեսզի այն պահեմ»: Ծերը նրան ասաց. «Կտամ քեզ, որդյա՛կ, պատվիրան, ինչպես որ խնդրեցիր. ոչ մի կնոջ մի՛ թող քո սենյակը մտնի և մի բացի՛ր քո աչքերը նրան տեսնելու համար, մի՛ կարդա նրա ծածուկ թղթերը և մտովին մի՛ պատկերացրու նրա դեմքը, որովհետև թեև այս իրողությունը կատարյալ մեղքերից չէ, սակայն ծանր տքնության և մտքի կորստյան պատճառ է: Դրա համար էլ հեռու վանիր դրանք քո մտքից: Թեև .....
Արևը
Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը… Արթնացավ արևն ու շտապեց ստուգել՝ արդյո՞ք այդպես է: Եվ եթե այո, ապա արժե՞ կրկին ծագել աշխարհի համար: Ծագեց արևն ու շուրջբոլորը նայեց… Ոմանք, .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Սրապիոնի մասին պատմում էին, թե հանդիպեց Ալեքսանդրիայում նրան մի մերկ մարդ, որ սաստիկ մրսած էր, և նա խորհեց և ասաց. «Ինչո՞ւ ես, որ ճգնավոր եմ համարվում, հագնված եմ, իսկ այս աղքատը, որ նույն ինքը Քրիստոս է, այսպես մերկ և սառած շրջում է, և ես մարդասպան կկոչվեմ, եթե սա մեռնի»: Եվ նույն պահին մերկանալով` իր հանդերձները տվեց աղքատին և ինքը մերկ նստեց` Ավետարանը դնելով թևատակին: Եվ ծանոթներից մեկը նրան տեսնելով` ասաց. «Հա՛յր Սրապիոն, ո՞վ .....
Աստված չկա
Աթեիստները մի տատիկի համոզում էին, որ Աստված չկա: - Ա՛յ տատիկ, ախր ինչպե՞ս կարող ես Աստծուն հավատալ: Մենք արդեն տիեզերքում ենք եղել և Աստծուն այնտեղ չենք տեսել, գետերի հուներն ենք փոխել, իսկ Աստծուն չենք տեսել: Իսկ տատիկը նրանց ասում է. - Իսկ դուք գիտե՞ք, թե տղամարդկանց բեղերն ինչու են աճում, իսկ կանանցը՝ ոչ: Աթեիստները շփոթված լռում են, հետո պատասխանում. - Չգիտենք: - Դե եթե չգիտեք, թե ձեր քթի տակ ինչ է կատարվում, ո՞ւր եք տիեզերք խցկվում:   Ռուսերենից .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Հա՛յր, ահա երկու այրեր կային` մեկն աշխարհական, մյուսը՝ մենակյաց: Մենակյացը երեկոյան որոշեց, որ առավոտյան մերկանալու է իր իր կրոնավորական զգեստից: Աշխարհականն էլ որոշեց, որ վաղվանից առնելու է իր վրա կրոնավորական զգեստը, և երկուսն էլ այդ գիշեր վախճանվեցին: Ի՞նչ է պատրաստված նրանց համար»: Աբբա Պիմենը նրան ասաց. «Մենակյացը վախճանվեց որպես մենակյաց, իսկ աշխարհականը որպես աշխարհական. ով ինչի մեջ .....
Անխուսափելիությունը
Մի մարդ փոս էր փորում ուրիշի համար և… ոսկի գտավ: - Ահա՛,- հրճվեց նա,- իսկ ասում են՝ ուրիշի համար փոս մի փորիր, որպեսզի ինքդ չընկնես: Ես որոշել էի այս տեղն այսուհետ շրջանցել, բայց պարզվում է այստեղ ոսկի կա, ոսկի՛… Եվ գնալով՝ խորացնում էր փոսը: Փորեց, փորեց ու այնքան խորացավ, որ արդեն չկարողացավ վեր բարձրանալ ու մնաց այդ փոսում: Այլ կերպ ասած՝ միևնույն է իր փորած փոսն ընկավ:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Դատելու մասին
Հարցրին Հովհաննես Կարճահասակին, թե ինչպես կարող է աղտեղի մարդը, իր անձը թողած, բամբասել ուրիշներին: Եվ նա ասաց. «Լսի՛ր առակը. մի մարդ կամեցավ աղքատ կին առնել, քանզի ինքը ևս աղքատ էր: Մեկ այլ կին, նույնպես աղքատ, ևս ցանկացավ նրան, և երկուսին էլ վերցնելով` տարավ իր տունը, և երկուսն էլ մերկ էին: Երեկոյան մի կինը դուրս եկավ և սկսեց հավաքել աղբանոցներում և փողոցներում ընկած հնոտի շորեր և կարկատելով դրանք` իր ամոթույքների համար ծածկոց սարքեց: Եվ .....
Պետրոսն ինչու ուրացավ
Մի սուրբ մարդ շատ էր ցանկանում հասկանալ, թե Աստված Պետրոսի ուրացումն ինչու թույլ տվեց: Եվ իսկապես, մի՞թե Տերը չէր խղճում նրան՝ առաքյալներից առաջինին: Մի՞թե չէր կարող որևէ կերպ զերծ պահել նրան ուրացումից: Եվ սուրբը ստացավ պատասխանը: Բանն այն է, որ Պետրոս առաքյալն այնքան ուժգին հավատ ուներ և այնպիսի հախուռն բնավորություն, որ եթե ժամանակին չսայթաքեր՝ Քրիստոսին ուրանալով, ապա հետագայում, նախանձախնդիր ու բռնկուն լինելով, չէր կարողանա ուրիշներին .....
Արիության և համբերության մասին
Ոմն ծեր ուխտել էր հիսնօրյա պահքի շրջանին այրից դուրս չգալ: Այրը լցվեց մժեղներով ու պիծակներով, որոնք կծում էին նրան: Իսկ ծերն ասաց. «Թեկուզ մեռնելու լինեմ, այստեղից դուրս չեմ գա՝ մինչև Զատիկի օրը»: Պահքի երրորդ շաբաթվա մեջ հրաշք կատարվեց. այնտեղ եկան մրջյունների անթիվ բազմություններ և մտնելով այրը` պատերազմողների պես կոտորեցին նրանց և դուրս հանելով` մաքրեցին այն տեղը: Տեսեք, թե որքան բարի է համբերելը փորձության մեջ, որպեսզի վախճանը .....
Կառավարչի կինը
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ: Նրա նախկին սիրեկաններն այդ մասին իմանալով շատ տխրեցին և մի օր որոշեցին խաբեությամբ դուրս հանել նրան տանից: «Սուլոցով նշան կտանք, նա դուրս կգա մեզ մոտ, և կառավարիչը ոչինչ չի իմանա»,- ասացին նրանք: Այդպես էլ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի մենակյաց շուրջ երեք տարի շնության մեջ էր. թեև վանահայրը հոգետես էր, սակայն չէր կարողանում իմանալ այդ: Եվ մի օր հայրն իմացավ նրա չար գործը, կանչեց նրան իր մոտ և ասաց. «Ասա՛ ինձ` ո՞ւր էիր այս գիշեր և ինչո՞ւ բարկացրիր Աստծուն»: Եվ եղբայրն, ընկնելով նրա ոտքերը, ասաց. «Մեղանչեցի Աստծո առաջ: Արդեն երեք տարի է, ինչ աղտեղի գործերի մեջ եմ»: Հայրն ասաց. «Եվ ի՞նչ էիր անում, որ Աստված ինձնից ծածկում էր այն չարիքները, որոնց մեջ էիր»: Եվ նա .....
Հին վառարանը
Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում: - Ո՛չ փայտ կոտրելու կարիք կա, ո՛չ վառարան, այսինքն՝ ներիր, քեզ վառելու կարիք: Եվ դա ոչ միայն շնորհիվ ինձ: Տներում այժմ բնական գազ կա, էլեկտրականություն, խոհանոցային կոմբայններ, լվացքի մեքենաներ: Եթե առաջ տնային տնտեսուհին ստիպված էր մի ամբողջ, կամ էլ երկու-երեք օր վատնել այդ գործերի վրա, ապա այժմ մի ժամում անում է: - Ի՜նչ լավ է,- ուրախացավ վառարանը:- .....
Ժուժկալության մասին
Եղբայրներից մեկը քաղցեց առավոտյան և իր խորհուրդների դեմ պայքարեց մինչև ժամը երեքը: Երբ ժամը երեքը եղավ, բռնադատեց իրեն մինչև ժամը վեցը: Երբ ժամը վեցը եղավ, թրջեց հացը և նստեց ուտելու, բայց դարձյալ վեր կացավ և իր մտքում ասաց` համբերեմ մինչև ժամը ինը: Ժամը իննին աղոթքի կանգնեց և տեսավ, որ աղոթքի զորությունն իբրև ծուխ բարձրանում էր հացի զամբյուղից, և նրա քաղցը դադարեց:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․