Գրքեր

Խոնարհության մասին

Հայր Դանիելն ասաց. «Մի անգամ հայրերից ոմանք եկան Ալեք­սանդրիա` հայր Արսենին տեսնելու: Նրանցից մեկն Ալեքսանդրիայի եպիսկոպոս երանելի Տիմոթեոսի հորեղբայրն էր, որն իր հետ բերել էր իր եղբորորդիներից մեկին: Հայր Արսենն այդ ժամանակ հիվանդ էր և չկամեցավ ընդունել նրանց, որպեսզի ուրիշներն էլ չգան և չան­հանգստացնեն իրեն: Այդ ժամանակ նա Տրոյիսում էր, և եկվորները խռովված ետ գնացին: Դրանից հետո այնտեղ եկան բարբարոսները, և հայր Արսենը հեռանալով՝ եկավ Եգիպտոսի ներքին կողմը և այնտեղ էր մնում: Եվ դարձյալ նույն ծերերը, լսելով այդ մասին, եկան նրան տեսնելու, և նա խնդությամբ ընդունեց նրանց: Մի եղբայր, որ նրանց հետ էր, ասաց նրան. «Իմացի՛ր, հա՛յր, որ մենք եկանք Տրոյիսում քեզ տեսնելու, և մեզ չընդունեցիր»: Ծերը նրան ասաց. «Դուք այն ժամա­նակ հաց ճաշակեցիք և ջուր խմեցիք, որդյա՛կ, իսկ ես նույնիսկ չնստե­ցի` տանջելով ինձ, մինչև որ տեղեկացա, թե հասել եք ձեր տեղը, որովհետև շատ էիք հոգնություն քաշել ինձ տեսնելու համար. թողությո՛ւն արեք ինձ, եղբայրնե՛ր»: Եվ նրանք հեռացան մխիթարված»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․