Գրքեր

Սուսաննա Աբրահամյան

Ծնվել է 1971թ.-ի փետրվարի 24-ին, Երևան քաղաքում:

1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի, հեռուստաժուռնալիստիկայի բաժնում, ավարտել՝ գերազանցության դիպլոմով:

1996 -1999թթ. աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրում, որպես լրագրող:

1999 - 2000թթ. աշխատել է «Արմենիա» հ/ը լրատվական ծրագրում, որպես խմբագիր:

2000 - 2006թթ. աշխատել է «Երևան» հ/ը, որպես գլխավոր խմբագիր- կոորդինատոր, քաղաքական հաղորդաշարերի մեկնաբան, այնուհետև ղեկավարել է «Երևան» հ/ը «Երևան»           լրատվական-վերլուծական ծրագիրը:

2005 -2006թթ. ղեկավարել է Նիգ-Ապարան հայրենակցական միության կազմակերպած «Միասնության շուրջպար»-ի գլխավոր շտաբի լրատվական ծառայությունը:

2008 -2010թթ.  աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում`նախարարի մամուլի քարտուղար:

2008թ-ին Շվեդիայում, այնուհետև

2010թ-ին Գերմանիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն Հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հանրային կապեր. ռազմական քաղաքականություն» թեմայով դասընթացներին: 

2003-2012թթ. մասնակցել է արտերկրում և ՀՀ-ում միջազգային տարբեր կազմակերպությունների (ԵԱՀԿ, ՄԱԿ, Ֆրիդրիխ Էբերտ, էՅԷՖԻԷՍ և այլն) նախաձեռնած սեմինարներին և ֆորումներին, ստացել մասնակցության սերտիֆիկատներ:

2006-2012թթ. հանդիսացել է «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի քարտուղարը:

2013թ.-ից մինչ այսօր հանդիսանում է ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի մամուլի քարտուղարը:

2015թ.-ին ընտրվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ:

30.09.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․