Գրքեր

Վարվելակերպ

Մոնղոլ զորականը, որ ցանկություն ուներ քրիստոնյա դառնալ, ցրտաշունչ ձմռանն այցելում է յուրդերից մեկը, որտեղ խարույկի շուրջ ծեր հոգևորականը և զինվորները զրուցում էին և հոգևորականին հարցնում է.

- Ինչպե՞ս բարությամբ վարվել զորաբանակի հետ, որպեսզի զինվորներն ինձանից չվախենան, այլ հարգեն և ինձ հետևեն:

Հոգևորականը նայում է խարույկին և պատասխանում.

- Երբ մոտենում ենք կրակին տաքանալու համար՝ ջերմանում ենք, երբ ավելի ենք մոտենում՝ այրվում ենք, երբ շատ հեռանում ենք՝ սառչում ենք: Վարվիր այնպես, ինչպես կրակին մոտենալիս կվարվեիր, քանի որ ինչպես վարվում ես, այդպիսի արդյունք ես ստանում: Գործիր ջերմությամբ և ներդաշնակությամբ:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

25.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․